Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Խավիարային դիվանագիտություն կամ Ադրբեջանի կոռուպցիոն գործարքները. կատալոնական հեռուստաընկերության անդրադարձը

Կատալոնական TV3 հեռուստաընկերությունը ծավալուն անդրադարձ է կատարել Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությանը», Ալիևի, նրա ռեժիմի կոռուպցիոն գործարքներին և դրանք կոծկելու, եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու փորձերին:

Հրապարկման մեջ նշվում է. «Ինչպե՞ս է կենտրոնասիական ընտանեկան բռնապետությունը ձեռք բերում եվրոպական կառույցների հարգանքն ու պաշտպանությունը, որոնք կույր են իր տարածքում մարդու իրավունքների մշտական ոտնահարումների նկատմամբ: Ադրբեջանը դրան հասել է այսպես կոչված «խավիարային դիվանագիտության» շնորհիվ, որը հիմնված է կաշառակերության և օտարերկրյա քաղաքական գործիչներին նվերներ մատուցելու մաֆիոզ քաղաքականության վրա»:

Այնուհետև հիշատակվում է Բենուա Բրինգերի նկարահանած «Խավիարային կապեր» վավերագրական ֆիլմի մասին, որը ցույց է տալիս, թե ինչպես է ռեժիմի կողմից հալածվող լրագրողների խումբը կարողացել դիմակազերծել ադրբեջանական ռեժիմի կոռուպցիան, սակայն վճարված գինը շատ բարձր է եղել:

Մեջբերում է արվում նաև լրագրող Խադիջա Իսմայիլովայի խոսքից. «Ես լրագրող եմ և բանտարկված եմ իմ աշխատանքի համար՝ իշխանության ամենաբարձր մակարդակներում կոռուպցիան բացահայտելու համար։ Այո, պետք է գին վճարել, բայց այն արժե»:

Ընդգծվում է, որ նա միակ լրագրողը չէ, որին ձերբակալել են, մյուսները դրա համար վճարել են անգամ աքսորով, սպառնալիքներով, պաշտոնանկություններով կամ նույնիսկ մահով։

Լրատվամիջոցը շեշտում է Ադրբեջանի՝ նավթով և խավիարով հարուստ լինելու հանգամանքը, որոնք երկուսն էլ կոչվում են սև ոսկի: «Դրանք կարող են օրհնություն լինել իրենց ժողովրդի համար, բայց դրանք այնպիսի հարստություն են, որն առաջացնում են թշվառություն և կոռուպցիա, քանզի դա օգուտ է բերում միայն իշխող շատ փոքր վերնախավին: Ադրբեջանում այս էլիտան ուղղակիորեն բռնապետի ընտանիքն է»,-ասվում է հրապարկման մեջ:

Շեշտվում է, որ ադրբեջանցիներին, ովքեր քննադատում են այդ ընտանիքին և դատապարտում կոռուպցիան, վերաբերում են որպես պետության թշնամիների: Ընդ որում՝ ադրբեջանական ռեժիմը ցանկանում է, որ իրեն վերաբերվեն որպես հարգված եվրոպական ժողովրդավարության:

Ներկայացնելով Ալիևի վայելքները՝ նշվում է, որ Ալիևը սիրում է շրջապատված լինել արևմտյան հայտնիներով, որոնց հրավիրում և վճարում են իրենց մասնավոր երեկույթներին ելույթ ունենալու համար, ինչպիսիք են՝ երգչուհի Ռիհաննան կամ դերասաններ Սթիվեն Սիգալը և Ժերար Դեպարդյեն: Ընտանիքն իր ամառներն անցկացնում է Կոտ դ’Ազուրի իրենց զբոսանավերի վրա:

«Լրագրող Խադիջան միջազգային կազմակերպության օգնությամբ բացահայտել է, որ նախագահ Ալիևի կինն ու դուստրը տարբեր բիզնեսներ ունեն Պանամայում։ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, որը երկրի եկամուտների աղբյուրներից է, հիմնականում հարստացրել է Ալիևների ընտանիքի բիզնես ցանցը։ Անգամ նշվում է, որ Ադրբեջանում «Եվրատեսիլ» երգի մրցույթի անցկացումը կամ Եվրոպական խաղերի անցկացումը հիմնականում եղել են պայմանագրերի և զիջումների արդյունք՝ ընտանիքի համար, որը տնօրինում է պետական ռեսուրսներն այնպես, ասես դրանք մասնավոր սեփականություն են»,- գրում է լրատվամիջոցը:

Շեշտվում է, որ «խավիարային դիվանագիտությունը» շատ հեռուն է գնում, ինչպես ցույց է տալիս վավերագրական ֆիլմը. ադրբեջանական վարչակարգը 2013 թվականին ավելի քան 30 մլրդ եվրո է ներդրել՝ կաշառելու Եվրախորհրդի մի քանի ականավոր գործիչների՝ մերժելու Ադրբեջանում քաղբանտարկյալների գոյությունը:

«Հետաքննությունները բացահայտել են այլ եվրոպացի քաղաքական գործիչների ևս, ովքեր միլիոններ էին հավաքել՝ «սև փողերով» և նվերներով՝ աջակցելու Ալիևի կառավարությանը եվրոպական կառույցներում կամ որպես միջազգային դիտորդներ՝ հավաստելու, թե իրենց կեղծ ընտրություններն արդար են անցկացվել»,-ասվում է հոդվածում ու նշվում Էդուարդ Լինտների, Կարին Շտրենցի և այլ անձանց անուններ:

Այնուհետև ընդգծվում է. « Քանի որ այս կոռուպցիոն դավադրությունը կուրացրեց Եվրոպայի աչքերը Ադրբեջանում բռնաճնշումների նկատմամբ, ռեժիմը հետապնդում էր լրագրողներին, ովքեր համարձակվել էին դատապարտել այն»:

«Խադիջան միակը չէ, ով բանտարկվել և դատապարտվել է, սակայն լրագրողները չեն նահանջել, նոր հետաքննությունների արդյունքում ի վերջո հրապարակվել է երկրորդ զեկույցը՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ: Հրապարակված երկրորդ զեկույցն ի վերջո ձեռք է բերել Եվրոպայի խորհրդի մեծամասնության աջակցությունը։ «Խավիարային դիվանագիտության» բացահայտումներից հետո խորհրդի 14 անդամներ հեռացվել են, իսկ Ադրբեջանը ստիպված է եղել ազատ արձակել 38 քաղբանտարկյալի։ Սակայն դեռ շատ մարդիկ են շարունակում մնալ բանտերում»,- եզրափակում է պարբերականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում