Friday, 29 03 2024
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»

Ըստ ռուս քաղաքագետի՝ հայ-ռուսական հարաբերություններում պակասում է ընդհանուր սահմանը

Հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը և խորացմանը պակասում է ընդհանուր միջպետական սահմանը: Այդ մասին «Սպուտնիկ Արմենիա» մուլտիմեդիա կենտրոնում կազմակերպված Մոսկվա-Երևան տեսակամուրջի ընթացքում «Արմենպրես»-ին հայտնեց ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Սերգեյ Միխեևը՝ ներկայացնելով իր տեսակետները Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

«Դուք հարցրեցիք՝ ի՞նչ է պակասում հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը և խորացմանը, ես անկեղծ կասեմ՝ ընդհանուր սահմանն է պակասում: Մեզ պակասում է ընդհանուր սահմանը և ցամաքային հաղորդակցության ուղիներն են լրջորեն պակասում: Այս խնդիրն, իհարկե, առաջին հերթին վերաբերում է տնտեսական կապերի խորացմանը: Ինչպե՞ս լուծել այն՝ առայժմ ոչ մի կերպ», – պատասխանեց Սերգեյ Միխեևը:

Ռուսաստանցի փորձագետի խոսքով՝ ցամաքային հաղորդակցության խնդիրը կարելի էր լուծել տարիներ առաջ, եթե այլ կերպ դասավորվեին Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունները, սակայն վրաց կառավարությունը մերժել է ռուսական կողմի առաջարկները:

Իսկ եթե խոսենք ներկա ժամանակների և ներկա իրադրության մասին, ապա ըստ Միխեևի՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում պետք է ավելի մեծ լինի տնտեսության դերը, և ավելի շատ լինի ինքնավստահությունն ու վճռականությունը փոխօգնության և անվտանգության հարցերում:

Սերգեյ Միխեևը նաև ընդգծեց, որ հայ-ռուսական հարաբերությունները պատմականորեն կարևոր նշանակություն ունեն և անձամբ իր համար Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կարևոր են որպես քրիստոնեական երկու երկրների հարաբերություններ: «Շատ են այսրոպեական երևույթները՝ փող, կոնյուկտուրա, աշխարհաքաղաքականություն, բայց ես համոզված եմ, որ վերջիվերջո, բոլոր մեծ իրադարձությունները իրենց հիմքում ունենում են մետաֆիզիկական ետնախորք: Այդ իսկ պատճառով ես Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին առաջին հերթին այդ տեսանկյունից եմ նայում», – նշեց ռուս քաղաքագետը:

Այս տարի ռազմավարական դաշնակիցներ Հայաստանը և Ռուսաստանը տոնում են երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձը: Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թ. ապրիլի 3-ին: Դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի օրը Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները փոխանակվել են ուղերձներով: Այս տարի նշվելու է նաև հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող մեկ այլ կարևոր տարեդարձ՝ 1997 թ. օգոստոսի 29-ին կնքված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի 25-ամյակը:

Դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ասել էր, որ Հայաստանը եղբայրական և դաշնակից երկիր է Ռուսաստանի համար: Դեսպանը հատկապես կարևորել էր հայ և ռուս ժողովուրդների դարավոր կապերը և այն խորը ավանդույթներն ու արժեքները, որոնց վրա հիմնված են հայ-ռուսական հարաբերությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում