Խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեի ելույթը կրքեր է բորբոքել, Փաշինյանն այսօր էլ անդրադարձել է ելույթին, նշել, թե իրեն շատ են մեղադրում պատերազմը չկանխելու կամ չկանգնեցնելու համար, երբ հնարավոր կլիներ պահպանել Շուշին։ Պատերազմը Շուշիի համար է եղել։ Նա նշել է, թե իր ելույթով տարածություն է բացել Հայաստանի եւ Արցախի համար, իսկ նախորդ բանակցային գործընթացով զրկվել էին քաղաքական, դիվանագիտական տարածությունից։ Վարչապետն անդրադարձել է նաեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ իրեն հասցեագրված մեղադրանքներին: Երեկվա և այսօրվա ելույթի առանցքային կետերը «Առաջին լրատվական»-ը քննարկել է «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ:
Մեհրաբյանի դիտարկմամբ՝ վարչապետը բաց տեքստով տեղեկացրեց՝ ելակետային ինչ դիրքում է գտնվում ՀՀ-ն բանակցություններին ընդառաջ: