Ասիական ֆոնդային շուկաներում այսօր ֆիքսվել է առավելապես բացասական դինամիկա՝ China Life Insurance-ի թույլ ֆինանսական հաշվետվության և Ճապոնիայի վարկանիշի իջեցման մասին լուրերի տարածման ֆոնի վրա. վկայում են աճուրդի տվյալները:
Հոնկոնգի Hang Seng-ը իջել է 0.8%-ով՝ մինչև 19716.42 նիշ: Կորեայի KOSPI-ն իջել է 0.63%-ով՝ մինչև 1765.40 նիշ: Շանհայի ֆոնդային բորսայի SSE Composite-ի ինդեքսը բարձրացել է 0.17%-ով` կազմելով 2558,32 նիշ: Ճապոնական Nikkei 225-ը կրճատվել է 0.52%-ով`կազմելով 8687.82 նիշ:
Շուկաներում հոռետեսորեն են ընդունվել լուրերն այն մասին, որ China Life Insurance ապահովագրական ընկերության մաքուր եկամուտն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում 28%-ով իջել է՝ 2010 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ: Այս ֆոնի վրա ընկերության բաժնետոմսերը Հոնկոնգի աճուրդում կորցրել են մոտ 10%: