ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանին՝ ուղղված այսօր Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին:
««ՓՈՒԼԱՅԻՆԻ և փաթեթայինի տարբերության մասին մի քանի անգամ հրապարակային խոսել եմ, նաև հանգամանորեն բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ միանշանակ պետք է լուծվի ՓՈՒԼԵՐՈՎ»
ՍերԺ Սարգսյան, 13.04.22, այսօր։
Փաստորեն, ըստ Սարգսյանի տրամաբանության, փաթեթային տարբերակը նույն փուլայինն է, որը պարզապես կոչվում է փաթեթային, որը իրականացվում է փուլային, բայց փուլային չէ, որովհետեւ փաթեթային է»։