Վրացագետ Ջոնի Մելիքյանն, ով այս օրերին գտնվում է Բրյուսելում, մասնակցել է փորձագիտական շրջանակների հետ հանդիպման, որին մասնակցել են նաև ադրբեջանցիներ, արձանագրում է, որ այդ քննարկումների արդյունքը ցույց տվեց, որ Ադրբեջանը իր դիրքորոշումը չի փոխում. «Բաքուն ապակառուցողակաան քայլեր է անում. հանդիպումներում խոսում են այն տերմիններով, որն ընկալելի է Եվրոպային: Ռուս-արևմտյան ճգնաժամի ֆոնին Ադրբեջանի դիրքերը ավելի է ամրապնդվում. արյունոտ ձեռքերով Բաքուն մաքրվում է »:
Մելիքյանը կարծում է, որ մեզ պետք է միասնական օրակարգ, որ Արցախի հարցում շահող դուրս գանք. «Պետք է հասկանանք` պատերազմը չի ավարտել. Բաքվի համար հաղթանակը կիսատ է»: