Եվրոպական տիեզերական գործակալությունը որոշում է կայացրել դադարեցնել Ռուսաստանի հետ համագործակցությունը ռուսական «Լուսին-25», «Լուսին-26» և «Լուսին-27» առաքելությունների շրջանակում: Այս մասին ասվում է գործակալության հայտարարության մեջ:
Գործակալությունից հայտնել են, որ հաշվի առնելով Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող գործողությունները՝ «ծրագրված լուսնային համագործակցություններն անհնարին են դարձել»: