Շվեյցարիայի կառավարությունն ապրիլի 13-ին որոշում է ընդունել ԵՄ սահմանափակումներին համահունչ պատժամիջոցներ մտցնել ընդդեմ Ռուսաստանի և Բելառուսի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մասնավորապես, Շվեյցարիայի կառավարության որոշմամբ 200 մարդու նկատմամբ սահմանվել են ֆինանսական պատժամիջոցներ և այցերի սահմանափակումներ: