Wednesday, 24 04 2024
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր

Սա Լաչինի ճանապարհին փոխարինող ամենահարմար տարբերակն է. եթե Բերդաձորով չանցներ, այդ ենթաշրջանի 6 գյուղերը պետք է տեղահանվեին

Հայաստանն Արցախին կապով Լաչինի այլընտրանքային ճանապարհի շինարարությունը մինչև տարեվերջ, ըստ ամենայնի, կավարտվի։ Արցախի ԱԺ Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կասյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մանրամասնեց՝ ճանապարհն անցնելու է Հին Շեն, Մեծ Շեն գյուղերի միջով:

Կասյանի խոսքով՝ նոր ճանապարհի երթուղին ամենահարմարն է. «Մեր հանձնաժողովում քննարկում եղել է, դա ամենահարմար տեղանքով է անցնում, որովհետև եթե այդ ճանապարհը Բերդաձորով չանցնի, այլ անցնի այնպես, ինչպես սկզբում նախատեսել էինք՝ Կրկժանով, Լաչինի հետևով դուրս գար Հայաստան, Բերդաձորի շրջանը պետք է տեղահանվեր: Դրա համար ամենահարմարը Բերդաձորի ենթաշրջանով եկողն է, որպեսզի այդ հատվածը պահպանվի:

Եթե ճանապարհն այդ տեղով չլիներ, Մեծ Շեն, Եղծահող, Կանաչ Թալա, Լիսագոր գյուղերը պետք է տեղահանվեին: 5 տարի, թե 10 տարի հետո լինի, այդ գյուղերում այլևս ոչ մեկը չէր ապրի, կամաց-կամաց կտեղահանվեին: Դրա համար լուծումն այն է, որ ճանապարհն անցնի Մեծ Շենով, Ծաղկաձորով, որպեսզի գյուղարանքները կարողանան գոյատևել»,-ասաց նա:

Կասյանի խոսքով՝ այդ ճանապարհի կառուցման համար նախատեսված է 4 տարի, բայց ավելի շուտ կավարտեն, որովհետև շատ մեծ արագությամբ ճանապարհը կառուցվում է. «Աշխատանքի տեմպին նայելով կարող եմ ասել, որ մինչև տարեվերջ ճանապարհը պատրաստ կլինի: Շինարարությունը սկսել է նախորդ տարեվերջից:

Սկզբնական տարբերակը, որ ուզում էին Ստեփանակերտից գնալ Կրկժան, Շռլան, էնտեղից գնային Գորիսին միանային, Բերդաձորի ենթաշրջանի 6 գյուղերը պետք է տեղահանվեին: Անձամբ ես եմ առաջարկել, որ փոխեն երթուղցին: Եթե աշխարհագրությունը նայեք, Բերդաձորի ենթա շրջանի գյուղարանքները ստրատեգիական նշանակություն ունեն: Եթե այդտեղից դուրս եկան, մինչև Շուշի ոչ մի հայկական բնակավայր չի մնալու:

Սա Լաչինի միջանցքին փոխարինող ճանապարհ է լինելու: Այս ճանապարհն անցնելու է Բերդաձորի Հին Շեն գյուղով, միանալու է Կոռնիձորին: Նոր ճանապարհն ավելի կարճ ու ավելի հարմար է լինելու, քան Լաչինով անցնող ճանապարհը:

Հին Շենի տարածքից մինչև Կոռնիձորի տարածք ընդամենը 9 կմ է Լաչինչ շրջանն անջատում Ղարաբաղից: Եթե այդ ճանապարհն այդտեղով չանցնի, ուրեմն մենք Ստեփանակերտից մինչև Կոռնիձոր մենք ճանապարհ չենք ունենա»,-հայտարարեց Վլադիմիր Կասյանը:

Քարտեզագետ և աշխարհագրագետ Ռուբեն Գալիչյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով նոր ճանապարհին, նշեց, որ դեռ չի տեսել քարտեզով նոր ճանապարհը, բայց այն, որ այս ճանապարհը Հայաստանը կկապի Արցախի հետ, սա շատ կարևոր է․«Սա իսկապես հրատապ հարց է, ողջունելի է, քանի որ այն հետագայում հնարավորություն կտա խուսափել խնդիրներից, և կարևոր է նման ճանապարհ ունենալը»,-ասաց Գալիչյանը։

Քարտեզագետի խոսքով՝ սա ավելի կարճ ճանապարհ կլինի Արցախ հասնելու, և պետք է լինի հսկողություն ճանապարհի ողջ երկայնքով․ «Կառուցողները պետք է մտածած լինեն, որ այնպիսի ճանապարհ լինի, որը հնարավորություն չի տա Ադրբեջանին գալու, տիրանալու։ Այդպիսի բան հնարավոր է, որ տեղի ունենա, բայց մենք պետք է կարողանանք դիմակայել»,-ասաց Գալիչյանը՝ հավելելով, որ այս  ճանապարհը նախկինում չի եղել, արահետներ են եղել, և ավտոներով անցնելու ճանապարհ չի եղել։ Նա նշեց, որ այս ճանապարհն ավելի ապահով կլինի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում