Wednesday, 04 10 2023
Արտաքին հետախուզության ծառայության խնդիրը մեր պետությանը սպառնացող արտաքին վտանգների կանխատեսումն է․ Նազելի Բաղդասարյան
«Ֆրանսիայի փորձերը ձախողվելու են»․ Ադրբեջանն արձագանքել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարություններին
ԶՈւ զինծառայողի սպանության դեպքերի առթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել
Հոկտեմբերի 5-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ
Բենզինի գինը մեկ օրում բարձրացել է 50 դրամով
ԵԽ պատգամավորը Եվրամիության գործողությունների փոփոխություն է ակնկալում ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո
14:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանը հրաժարվել է Գրանադայում նախատեսված հնգակողմ հանդիպումից
«Տեսակետների սովորական փոխանակում էր»․ Զախարովան ՌԴ, ԱՄՆ և ԵՄ ներկայացուցիչների հանդիպման մասին
«Այդ ԵՄ-ն է դավաճանել Հայաստանին». Զախարովան՝ Շառլ Միշելին
14:15
Ես ողջունում եմ Հռոմի կանոնադրության վավերացումը Հայաստանի խորհրդարանի կողմից. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Հեղուկ գազի գինը – Հոկտեմբեր 4 , 2023
Ալիևը հրաժարվե՞լ է մեկնել Իսպանիա
«Հայաստանի համար կարևոր որոշումներն ընդունվում են առանց հանրային կարծիքը հաշվի առնելու». Զախարովա
Ադրբեջանական լրատամիջոցները տարածել են Արայիկ Հարությունյանի ձերբակալման լուսանկարը
13:30
«ԵՄ-ն ողջունում է ՀՀ ԱԺ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը». Ժոզեֆ Բորել
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հոկտեմբեր 4, 2023
Գնել Սանոսյանն ընդունել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատի» նորանշանակ գլխավոր տնօրենին
Սամվել Շահրամանյանը Հայաստանում է
Արմեն Գրիգորյանը և ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրադրությունը
Ադրբեջանում Արայիկ Հարությունյանին հարցաքննել են․ Փաստաբան են տրամադրել
Լուրերի արտակարգ թողարկում 13։00
Հայտնի է Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհերի ինքնությունը
Գրանադայից առաջ Արմեն Գրիգորյանի այցը Իրան կարևոր է
ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը մնացել է անփոփոխ
ԱՄՆ Լանքասթեր քաղաքի ջրամբարում որոնում են 79-ամյա հայ տղամարդու մարմինը
Հետո՝ մի տգեղ օր, պարզվել է, որ դավաճաններն ու գործակալներն իրենց մերձավոր շրջապատում են. Գեղամ Բաղդասարյան
Ռուսաստանն առանց հայերի․ Հայաստանին մերժելու հետևանքը․․․
Մոսկվան անհանգստացած է արցախցի հայերի ճակատագրով․ Պեսկով
Թուրքիայի նոր մարտահրավերը Հայաստանին

2030 թվականին Hyundai-ն և Uber-ը թռչող մեքենաներ կարտադրեն

«Hyundai»-ն, որը «Uber»-ի հետ միասին թռչող տաքսի է մշակում, ակնկալում է, որ մինչև տասնամյակի վերջը քաղաքներում կհայտնվեն էլեկտրական թռչող մեքենաներ: «Քաղաքային օդային շարժունակությունը մեծ հնարավորություն կտա՝ թեթևացնել գերբեռնվածությունը քաղաքներում, օգնել արտանետումները նվազեցնելուն՝ լինի դա ներքաղաքային, թե միջքաղաքային տեղաշարժերի պարագայում», – Motor Manufacturers and Traders ընկերության համաժողովում ասել է Քոուլը:

Նա նաև ասել է, որ Hyundai-ն ներկայումս ներդրումներ է կատարում թռչող մեքենաների զարգացման մեջ. «Եթե մի քանի տարի առաջ ինձ հարցնեիք, թե արդյո՞ք երբևէ թռչող մեքենաներ կտեսնեմ իմ կյանքի ընթացքում, ես չէի հավատա դրան։ Բայց դա մեր տեսլականի մի մասն է՝ առաջարկել շարժունակության նորարարական, խելացի լուծումներ»:

Կորեական արտադրողը 2020 թվականին Սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսում (CES) ներկայացրել է թռչող մեքենայի լայնածավալ մոդելը, որը մշակում է Uber-ի հետ: Ստեղծվելով որպես ընկերության Urban Air Mobility (UAM) ծրագրերի մի մաս, eVTOL-ը` էլեկտրական ուղղահայաց թռիչք և վայրէջք կատարող մեքենան, ստացել է S-A1 անվանումը: Ներքաղաքային և միջքաղաքային կարճ թռիչքների համար նախատեսված մեքենան պլանավորվում է կառուցել թեթև ածխածնային կոմպոզիտային նյութերից։ Այն կտեղավորի հինգ մարդ՝ ներառյալ օդաչուին:

Hyundai-ն այն բազմաթիվ ընկերություններից մեկն է, որը մշակում է օդաչուավոր eVTOL-ներ: Գերմանական Lilium օդային տաքսի-ընկերությունը 2017 թվականին հաջողությամբ փորձարկել է հինգ տեղանոց էլեկտրական թռչող տաքսի, իսկ ԱՄՆ օդատիեզերական Boeing ընկերությունը 2019 թվականին ցուցադրեց ինքնակառավարվող մարդատար ԱԹՍ-ի աշխատանքային նախատիպը։ Մինչ Քոուլը կարծում է, որ մինչև 2030 թվականը մեծ քաղաքներում կտեսնենք թռչող մեքենաներ, մյուսներն ավելի լավատես են: Lilium-ն ակնկալում է մինչև 2025 թվականը մի շարք քաղաքներում գործարկել ամբողջովին էլեկտրական օդային տաքսի-ծառայություն, մինչդեռ Uber-ը պլանավորում է 2023 թվականին հավելվածների վրա գործարկել Uber Air թռչող տաքսիների ծառայություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում