ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի կարծիքով խորհրդարանական ընդդիմությունը տխմար օրակարգ է որդեգրել, որով վտանգում է ՀՀ և Արցախի քաղաքացիների անվտանգությունը․ «ԱԺ ընդդիմությունը գործում է ընդդեմ Հայաստանի ու Արցախի հանրապետությունների: Ընդդիմությունը սրում է ոչ միայն ներքաղաքական, այլ սահմանային իրավիճակը»:
Պատգամավորը նաև հիշեցրեց ՝ ԱԺ-ում մի խմբակցություն է, որի ղեկավարը Արցախը դուրս է թողել բանակցություններից․ «Հստակ է՝ Քոչարյանի նպատակներում Արցախի հարցը առաջնային չէ: Մարդիկ, ովքեր առաջնորդվում են խելագարության կանխավարկածով, նրանց հետ քննարկելու բան չկա»: