Monday, 05 06 2023
00:00
Գերմանիայի Լայպցիգ քաղաքում բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև
23:45
Ցուցարարները բացականչություններով ընդհատել են Օլաֆ Շոլցի ելույթը և նրան անվանել «պատերազմ սկսող»
Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտգործնախարարի պաշտոնում նշանակել է Հաքան Ֆիդանին
23:15
ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Ռոն ԴեՍանտիսը Այովա նահանգում հանդիպել է ընտրողների հետ
23:00
Չինաստանի պաշտպանության նախարար. Չինացի զինվորականները չեն վարանի գործել, եթե որևէ մեկը համարձակվի առանձնացնել Թայվանը Չինաստանից
22:45
Կայա Կալաս. ՆԱՏՕ-ն սպառնում է ոչ թե Ռուսաստանի անվտանգությանը, այլ ռուսական իմպերիալիզմին
Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ
Հայաստանը Ադրբեջանի հետ մինչև տարեվերջ կարող է խաղաղության պայմանագիր կնքել. Արմեն Գրիգորյան
Հայաստանի առջև բացվել են մեծ հնարավորություններ. ՀԱՊԿ անդամակցությունը մնում է խոչընդոտ
21:50
Բելգիայի վարչապետն ընկել է հեծանիվից և հոսպիտալացվել
Արցախի ու Հայաստանի շուրջ իրավիճակը մտահոգում է Սփյուռքին․ ապագան պղտոր է
Ջերմուկում իրականացվում է 15միլիոն դոլար արժողությամբ ներդրումային ծրագիր
Մեր մարզիկների մոտ եթերային մշակույթը դեռ նստած չէ․ Էդուարդ Քալանթարյան
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոբուսը
Մոսկվայում ձերբակալվում են Նավալնիի ծննդյան օրվա առթիվ ցույցերի մասնակիցները
20:30
Եվրոպական միության վիճակագրական ծառայություն. Մարտին Եվրամիությունում ռուսական ներմուծման մասնաբաժինը կազմել է 3,8 միլիարդ եվրո
20:15
Ինդոնեզիան ներկայացրել է Ուկրաինայի վերաբերյալ իր խաղաղության ծրագիրը
Արևմուտքը նախատեսում է՝ ԼՂ-ն ճանաչել Ադրբեջանի մաս, օրակարգից դուրս մղել Սյունիքի թեման
19:45
Գերմանիան ծրագրում է երկու ռազմանավ ուղարկել Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան
19:30
Շվեդիան կատարել է Թուրքիայի պահանջները և իրավունք ունի անդամակցել ՆԱՏՕ-ին. Սթոլթենբերգ
Մարտակերտում 32-ամյա տղամարդը ծառից կախվելով՝ ինքնասպան է եղել
Ճարտար քաղաքում 7 անձ ձերբակալվել է վառելիքի կտրոնի շուրջ վիճաբանության պատճառով. ԱՀ ՔԿ
Ադրբեջանը հերթական սադրանքի համար տեղեկատվական հող է նախապատրաստում. ԱՀ ՊԲ
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի վարչապետին
Վթարի ենթարկված ըմբիշներից ևս մեկի կյանքը փրկել չհաջողվեց
Հայաստանը կարող է Սաուդյան Արաբիային ջուր ծախել և դրանով կարևորվել
17:50
Պիտեր Սիյարտո. Հունգարիան չի պատրաստվում հրաժարվել ռուսական էներգակիրներից
Նպատակ չունենք պառակտել հայությանը, իշխանությունից դժգոհությունն այլ ձևով կարտահայտենք
17:30
Հունաստանի ոստիկանությունը բանանի տարաներում հայտնաբերել է 3,2 մլն եվրոյի կոկաին
Կանայք դեռ չեն կարող որպես ժամկետային զինծառայողներ, տղամարդկանց հետ լինել բոլոր մարտական իրավիճակներում

Հարավային Կորեայի իշխանությունները ՆԱՏՕ-ին վստահեցրել են, որ մահաբեր զենք չեն ուղարկելու Ուկրաինա

Կորեայի Հանրապետության իշխանությունները ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ռոբ Բաուերի հետ հանդիպումների ընթացքում վերահաստատել են պաշտոնական դիրքորոշումը, որ Սեուլը մահաբեր սպառազինություն չի ուղարկի Ուկրաինա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Yonhap գործակալությունը, որը վկայակոչել է ՆԱՏՕ-ի ներկայացուցչին։

Ապրիլի 11-ին Սեուլում Բաուերը հանդիպել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Սո Ուկի և շտաբի պետերի կոմիտեի նախագահ Վոն Ին Չոլի հետ:

«Պաշտոնական դիրքորոշում է արտահայտվել, որ կմատակարարվեն միայն ոչ մահաբեր առարկաներ»,- մեկնաբանել է Բաուերը հարավկորեացի զինվորականների հետ հանդիպումը:

Հանդիպումներից հետո, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին՝ ռազմական օգնության խնդրանքով։

Ծովակալը հավելել է, որ երկրներն ազատ են ընտրելու, թե ինչպիսի օգնություն տրամադրել՝ մարդասիրական, մահաբեր զենք, թե ոչ մահաբեր ռազմական իրեր։ Միաժամանակ նա նշել է, որ ուկրաինական իրադարձությունները ՆԱՏՕ-ի ամբողջ օրակարգը չեն։

«Մենք կենտրոնացած չենք միայն Ուկրաինայի վրա, աշխարհն ավելի մեծ է, քան Ուկրաինան: Այո, սարսափելի բան է տեղի ունենում, մենք կշարունակենք ջանքեր գործադրել և օգնություն ցուցաբերել Ուկրաինային, բայց մենք այլ անելիքներ ունենք», – եզրափակել է Բաուերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում