Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Պուտինը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունները վերադարձել են փակուղի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Ուկրաինան հետ է կանգնել Ռուսաստանի հետ ձեռք բերված ստամբուլյան պայմանավորվածություններից՝ գործընթացը վերադարձնելով փակուղի»: Կրեմլի ղեկավարը այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

Պուտինի խոսքով՝ նախորդ օրը Կիևը ինչ-որ բան է փոխել իր դիրքորոշման մեջ բանակցությունների կապակցությամբ, սակայն մանրամասները դեռ հայտնի չեն:

«Գլխավորն այն է, որ ուկրաինական կողմը հետ է կանգնել Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածություններից: Այժմ արդեն անվտանգության պահանջները առանձին են, իսկ Ղրիմի, Սեվաստոպոլի և Դոնբասի առնչությամբ հարաբերությունների կարգավորման հարցերը դուրս են բերվել այդ պայմանավորվածությունների շրջանակից: Այսինքն՝ Ուկրաինան իրեն և մեզ բոլորիս վերադարձրել է փակուղային իրավիճակ», – ասել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահը հավելել է, որ ճիշտ է, իրեն հաղորդել են, որ նախորդ օրը ուկրաինական կողմը կրկին ինչ-որ բան է փոխել, բայց այդ փոփոխության մանրամասները դեռ հայտնի չեն:

Մարտի 29-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի էր ունեցել ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը, որի ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց առաջարկները հակամարտության խաղաղ կարգավորման և բանակցվող խաղաղության պայմանագրի վերաբերյալ:

Ռուսական պատվիրակության ղեկավարը հայտարարեց, որ Ռուսաստանը հսկայական քայլեր անում խաղաղության հասնելու համար՝ կրճատելով ռուսական զորքերի ակտիվությունը Կիևի ուղղությամբ: Ուկրաինական կողմը իր հերթին մի շարք առաջարկներ էր ներկայացրել բանակցվող խաղաղության պայմանագրի բովանդակության վերաբերյալ: Առաջարկների թվում կա կետ Ուկրաինայի կարգավիճակի մասին: Ուկրաինան համաձայնում է ամրագրել իր չեզոք և ոչ միջուկային կարգավիճակը, եթե իրեն տրվեն անվտանգության երաշխիքներ, որոնք «բովանդակությամբ և ձևով պետք է նման լինեն Հյուսիսատլանտյան դաշինքի պայմանագրի 5-րդ հոդվածին»: Դա ներառում է նաև ռազմական օգնություն և ոչ թռիչքային գոտու ստեղծում: Ըստ Կիևի առաջարկի՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավորների թվում կարող են լինել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունները (ներառյալ Ռուսաստանը), ինչպես նաև Գերմանիան, Իսրայելը, Իտալիան, Կանադան, Լեհաստանը և Թուրքիան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում