Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 28 քաղաքացի, մահերի թիվն, այսպիսով` երկրում հասել է 140 հազար 678-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Վերջին 1 օրում Իրանում գրանցվել է վիրուսի 2737 նոր դեպք, որից 378-ը հոսպիտալացվել է:
Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ գրանցված ընդհանուր 7 մլն 197 հազար 505 դեպքից 6 մլն 927 հազար 042-ն արդեն առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 1411 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 64 մլն 116 հազար 410 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 57 մլն 227 հազար 374 քաղաքացի: Իսկ երրորդ, այսինքն` խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 26 մլն 612 հազար 163-ի: