Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է Հայաստանի պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին: Վարչապետը նշել էր, որ ուրախ է, որ կարող են արձանագրել՝ ծրագիրը կոնկրետ արդյունքներ ունի այն նպատակների իրագործման տեսակետից, որ առաջադրվել են: Տվյալ դեպքում խոսքը Սփյուռքի ներուժի ներգրավման մասին է՝ Հայաստանի պետական կառավարման համակարգ: Այս և մի շարք այլ հարցերի մասին «Առաջին լրատվական»-ը զրուցել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։
Զարեհ Սինանյանի խոսքով՝ պետական կառավարման համակարգում սփյուռքահայերի ներգրավման համար խոչընդոտներ կան․ «Եթե Հայաստանը առողջ չէ, Սփյուռքը չի կարող առողջ լինել: Սփյուռքում Հայաստանից հեռանալու շատ պատճառներ կան»: