Այսօր Ռուսաստանի «Արևելյան» տիեզերական թռիչքների կայան են այցելեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այցելությանը հաջորդած հանդիպման ժամանակ Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են ուկրաինական հակամարտության իրավիճակը, բանակցային ընթացքը և ռուս-բելառուսական միութենական պետության ինտեգրացիոն հարցերը։ Պուտինը կարծիք է հայտնել, որ բելառուսական հարթակը ռուս-ուկրաինական բանակցությունների շրջանակներում «բավականին հարմար է՝ նաև հետագա շփումների առումով»։