Բելառուսի Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Սավինիխը նշել է, որ Մինսկի և Մոսկվայի միությունը դարձել է «միջպետական հարաբերություններում նոր որակի չափանիշ»։
«Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությունը ապագայում պետք է դառնա գրավչության կետ, եվրասիական մակրոտարածաշրջանի կենտրոն». նման կարծիք է հայտնել Միութենական պետության Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, Բելառուսի Ազգային ժողովի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրեյ Սավինիխը՝ երեքշաբթի ելույթ ունենալով միջազգային գիտական ցուցահանդեսում։