Monday, 29 05 2023
Այս մրցաշարերով ընդգծում ենք մեր պետականությունը, դրոշը, ապրելու, առաջ շարժվելու մեր կամքը. վարչապետ
Քաղաքական իրադրության փոփոխությունը Հայաստանում. համախմբումը լուծում չէ
Էմանուել Մակրոնը շնորհավորել է Ռեջեփ Էրդողանին
Պուտինը շնորհավորել է Էրդողանին
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին
Էրդողանի վերընտրությամբ Թուրքիան չի կարող հաղթահարել այս ճգնաժամը
Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Արտակարգ իրավիճակը չի բացառվում, մտահոգիչ է վաղվա Թուրքիայի արտաքին քաղաքականության հեռանկարը
Երևանի և վեց մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն
Դժվար Թուրքիա ենք տեսնելու, բարդ օրեր են սպասվում
22:30
Ըստ տարբեր լրատվամիջոցների՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հոսպիտալացված է
Էրդողանը հավաքել է 53,41 տոկոս ձայն
Էրդողանը հայտարարել է Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ավարտի մասին
1918-ին քաղաքական դասի համար անկախությունը հեռու նպատակ էր, կարծում էին՝ ՌԴ-ից անկախ լինելով կմնանք մենակ
Ընդդիմադիր «Անկա». Քըլըչդարօղլուն առաջատար է
Էրդողանը նույնկերպ չի կարող շարունակել, ընտրություններից հետո մեծ կռիվներ կլինեն կուսակցությունների միջև
Ռեջեփ Էրդողանն արդեն շնորհավորանքներ է ստանում
Երկփեղկված Թուրքիայում սպասվում են ցնցումներ, ԱՄՆ-ից կախվածությունը կմեծանա
Մշակվել է քվեաթերթիկների 95.2 %-ը. Էրդողանն առաջատար է
Փրկարարները հայտնաբերել են Կապանում մոլորված քաղաքացուն
Վրաստանի խորհրդարանի նախագահը շնորհավորել է հայ ժողովրդին
Մշակվել է քվեաթերթիկների 55.1 %-ը. Էրդողանն առաջատար է
Փրկարարներն Ազատի ջրամբարից ավտոմեքենա են դուրս բերել
Էրդողա՞ն, թե Քըլըչդարօղլու․ Թուրքիայի նախագահական ընտրությունների II փուլը․ հայացք Երևանից
Թուրքիայում ավարտվել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը
Հայսատանը նշում է Առաջին Հանրապետության 105-ամյակը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակին
Վարչապետը ներկա է գտնվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը
Երևանի Չեխովի փողոցի շենքերից մեկում հոսանքի բաշխիչ վահանակի մալուխների կարճ միացումից հրդեհ է բռնկվել
Գետափ գյուղի մոտ Եղեգիս գետի վրա կառուցված կամուրջը երկկողմանի երթեւեկելի է

Լավագույն ծրագրավորողներն ուժերը կչափեն ICPC միջազգային մրցույթի Երևանում անցկացվող տարածաշրջանային եզրափակիչ փուլում

Երևանի պետական համալսարանում ապրիլի 12-ին կայացավ աշխարհի ամենահին, ամենամեծ և հեղինակավոր ծրագրավորման մրցույթի՝ ICPC-ի Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային եզրափակիչ փուլի բացման արարողությունը: Երկու անգամ հայաստանյան թիմերը դուրս են եկել մրցույթի եզրափակիչ փուլ:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ օլիմպիադան արդեն 3-րդ անգամ է անցկացվում Հայաստանում, հույս հայտնեց, որ հայաստանյան մասնակիցները կանեն հնարավորը՝ մեդալներ նվաճելու համար:

«2001 թվականին ստանձնելով այս հանձնառությունը՝ ՀՀ բուհերը դարձել են աշխարհի համալսարանական հանրության մասը: Այս մրցույթը բավականին բարդ գործընթաց է՝ ալգորիթմական բարդագույն լուծումներ պահանջող խնդիրներով, հետևաբար՝ զուտ մասնակցությունը և համակարգին տիրապետելն արդեն իսկ բավականին քրտնաջան աշխատանք են պահանջում: 20 տարիների ընթացքում անցել ենք բավական երկար ճանապարհ, եղել են և՛ հաջողություններ, և՛ անհաջողություններ»,- նշեց Վահրամ Դումանյանը։

Նախարարը նշեց, որ մրցույթը Երևանում կանցկացնեն Սանկտ Պետերբուրգից ժամանած Գենադի Կորոտկևիչը և Դմիտրի Ֆիլիպովը։ Ըստ Վահրամ Դումանյանի՝ Գենադի Կորոտկևիչը դեռևս չգերազանցված սպորտային ծրագրավորող է, որն իրեն հավասար մրցակից չունի աշխարհում:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մրցույթն այս տարի անցկացվում է միաժամանակ 5 քաղաքներում՝ Երևան, Սանկտ Պետերբուրգ, Բառնաուլ, Ալմաթի և Մինսկ (մասնակցում է շուրջ 300 թիմ): ՀՀ թիմերին մաղթելով հաջողություն՝ ԵՊՀ ռեկտորը նշեց, որ մրցույթի եզրափակիչը 2023 թվականին տեղի կունենա Եգիպտոսում:

ԵՊՀ թիմերից մեկի մարզիչ, «ՔոդՍիգնալ» ընկերության ներկայացուցիչ Ալբերտ Սահակյանն էլ ասաց, որ իրենց ընկերության աշխատակիցներից շատերը տարբեր համալսարանների թիմերի անդամներ են կամ թիմերի մարզիչներ։ Նա ընդգծեց, որ այս տարվա մրցույթը յուրահատուկ է, քանի որ ՀՀ թիմերի՝ եզրափակիչ փուլ դուրս գալու հավակնորդները 1-ից ավելի են:

Գենադի Կորոտկևիչն իր հերթին կարևորեց, որ Հայաստանում մրցույթի անցկացմանն աջակցում են ինչպես ՏՏ ընկերությունները, այնպես էլ ԿԳՄՍ նախարարությունը, ինչը կնպաստի օլիմպիական շարժման զարգացմանը:

«Ինֆորմատիկա» առարկայի դպրոցականների և ICPC համալսարանական թիմերի ծրագրավորման միջազգային օլիմպիադաներում մասնակիցների ցուցաբերած նվաճումներում ունեցած մեծ ավանդի համար ԵՊՀ ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Արմեն Անդրեասյանը պարգևատրվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով, իսկ ICPC համալսարանական թիմերի ծրագրավորման միջազգային օլիմպիադաներում մասնակիցների նվաճումների համար Հայ-ռուսական համալսարանի մաթեմատիկական կիբեռնետիկայի ամբիոնի դոցենտ Տիգրան Փիլիպոսյանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի դոցենտ Սուրեն Խաչատրյանն արժանացան ԿԳՄՍՆ շնորհակալագրերի: Մրցանակները հանձնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Մրցույթին Հայաստանը ներկայացնող 13 թիմերն ընտրվել են նախորդ փուլի արդյունքների հիման վրա։ Այս փուլում ԵՊՀ-ից կմասնակցի 4 թիմ, Հայ-ռուսական համալսարանից՝ 3 թիմ, 1-ական թիմեր՝ Հայաստանի ամերիկյան համալսարանից, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից, Եվրոպական համալսարանից, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից, Գորիսի պետական համալսարանից, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից։ Երևանյան մրցույթի կազմակերպիչներն են Երևանի պետական համալսարանը և «CodeSignal» («ՔոդՍիգնալ») ընկերությունը։

Մրցույթին մասնակցում է 111 երկիր՝ բաշխված ըստ տարածաշրջանների: Մրցույթի ընթացքում, բացի տարածաշրջանային փուլի հաղթող 12 մեդալակիրներին որոշելուց, որոշվելու են նաև եզրափակիչ փուլի մասնակիցները։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, աշխարհի ուժեղագույն ծրագրավորող, ամենատիտղոսակիր օլիմպիական, ICPC-ի կրկնակի չեմպիոն Գենադի Կորոտկևիչը, հյուրեր միջազգային և տեղական կառույցներից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում