Sunday, 28 05 2023
Ոչ թե արյուն, այլ դատաստան. ինչի կարիք ունի հանրությունը
12:45
Իրանի պաշտպանության նախարարությունը նոր բալիստիկ հրթիռ է ներկայացրել
12:30
Ֆրանսիայում ցույցերը նոր թափ են առնում
12:15
Սեուլն Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցը կքննարկի տեղում իրավիճակն ուսումնասիրելուց հետո
12:00
Մեծ Բրիտանիայում ուկրաինացի 20 օդաչուներ կսկսեն վերապատրաստվել F-16- երի վրա
11:45
«Քիշնևի գագաթնաժողովը մեզ հնարավորություն կտա աջակցել Երևանի և Բաքվի միջև բանակցություններին»․ Մակրոնը՝ Ալիևին
Ադրբեջանի դատարանը կալանավորման որոշում է կայացրել երկու հայ զինծառայողների նկատմամբ
Ստեփանակերտում գազի բալոնի պայթյունից փլուզվել է ավտոտնակի պատը. փլատակների տակից հայտնաբերվել է 34-ամյա բնակչի դին
Պատմական հանգույցները հանգուցալուծելու պահը հիմա է. Նիկոլ Փաշինյան
Թուրքիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը
Որոշակի իրադարձությունների դադարեցումը կարող է ծանր հետևանքներ ունենալ ՀՀ տնտեսության համար
Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է
Ադրբեջանի առաջարկն, իհարկե, չի ընդունվի, դիմումն էլ, որ ներկայացրել են Եվրոպական դատարան, վստահ եմ` կմերժվի
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդին Հանրապետության տոնի առիթով
ՌԴ-ում բացի հասարակ զորակոչից՝ կլինի նաև ուրիշ դասի քաղաքացիների զորակոչ, որոնք առնչություն ունեն ռազմական ոլորտի հետ
09:45
Աֆղանստանում 2,3 միլիոն երեխա կանգնած է թերսնման վտանգի առաջ. ՄԱԿ
Ուղիղ. Առաջին Հանրապետության 105-ամյակը՝ Սարդարապատի հուշահամալիրում
09:15
Առաջիկա 5 տարիներին մոլորակի ջերմաստիճանը նոր ռեկորդներ կսահմանի. ՄԱԿ
Բացահայտում, որ անհրաժեշտ է Հայաստանի հանրությանը հաղորդուղիների թեմայով
00:00
Գերմանիայում ուկրաինացի զինվորականները սկսել են վարժանքները ամերիկյան «Abrams» տիպի տանկերի վրա
Ադրբեջանի քաղաքացին չի կարող քշել Ֆիզուլի և «պիկնիկի» նստել Վարանդայի ջրամբարի ափին
«Նրանց մեծագույն առաքելությունը խանութներում գաղտնագողի ու վախվորած լուսանկարելն ու դրանք հրապարակելն է»․ Արցախի պետնախարար
Ստեփանակերտում գազի բալոնի պայթյունը 34-ամյա բնակչի մահվան պատճառ է դարձել
Երկու հայ զինծառայողի ապօրինի առևանգումը պարտավորություններից շեղվելու փորձ է․ ՀՀ ԱԳՆ
Վթարի ենթարկված պատանի ըմբիշներին խիստ անհրաժեշտ է արյուն
Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Աճառյան փողոցի շենքերից մեկում բռնկված հրդեհը մարվել է
Չավուշօղլուն մեղադրել է Քըլըչդարօղլուին Հայաստանին և Արևմուտքին հաճոյանալու փորձի մեջ
Արցախը Հայաստան է՝ վաստակված արյունով․ նրա ճակատագիրը պետք է որոշի ամբողջ հայ ազգը
Արայիկ Հարությունյանի որոշումը տրամաբանական է թվում, հիմա ավելի քան երբևէ պետք է Արցախից հնչող հայտարարությունների կոռեկտությանը հետևել. Օսիպյան

ԱՄՆ-ը արձագանքում է Լավրովի հայտարարությանը

Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին երկկողմ ձևաչափով և նույն կերպ մտածող գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ տևական և համապարփակ խաղաղության հարցում այդ երկրներին օգնելու նպատակով: Այդ մասին հայտնեցին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունից՝ արձագանքելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությանը:

«Մենք ողջունեցինք Բրյուսելում ապրիլի 6-ին վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի միջև կայացած հանդիպումը, այդ թվում՝ խաղաղության բանակցությունների նախապատրաստման և սահմանների դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի ձևավորման դրական քայլը: Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել խաղաղ, ժողովրդավար և բարեկեցիկ ապագայի կերտմանը Հարավային Կովկասում: Ինչպես ապրիլի 5-ին երկու երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույցների ժամանակ նշել է պետքարտուղարը՝ մենք շարունակում ենք խրախուսել խաղաղության բանակցությունների շարունակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև և վերահաստատում, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել երկկողմ ձևաչափով և նույն կերպ մտածող գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ օգնելու այդ երկրներին տևական և համապարփակ խաղաղության հասնելու հարցում», – փոխանցել են ամերիկյան դեսպանությունից:

Ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի էին ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները:

Նախորդ ուրբաթ՝ ապրիլի 8-ին, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը իր հայ գործընկերոջ՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, բավական ուշագրավ հայտարարություն էր արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների ձևաչափի վերաբերյալ:

«Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության գործունեությանը կամ նույնիսկ, ես կասեի, ապագային՝ չգիտեմ, թե ինչպիսին կլինի նրա հետագա ճակատագիրը, քանի որ այդ խմբի մեր ֆրանսիացի և ամերիկացի այսպես կոչված գործընկերները, ռուսատյացության տենդի մեջ և ձգտելով «չեղարկել» բոլորը և ամենը՝ ինչ կապված է Ռուսաստանի Դաշնության հետ, չեղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը՝ հայտարարելով, որ չեն շփվելու մեզ հետ այդ ձևաչափով», – ասել էր Լավրովը:

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը իր հերթին ասել էր, որ միջազգային հանրությունը շարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ խաղաղ բանակցություններ ապահովելու նպատակով Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) կողմից դեռևս 1992-94 թթ. Արցախյան առաջին պատերազմի ընթացքում ստեղծված միջազգային հարթակ է, որում համանախագահում են Ռուսաստանը, Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները:

ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվել է 1992 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների համար հարթակ տրամադրելու նպատակով: Այն ժամանակվա Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհուրդը (ԵԱՀԽ) Հելսինկիում տեղի ունեցած հանդիպման ընթացքում խնդրել էր գործող նախագահից հնարավորինս շուտ համաժողով կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հարցով՝ ներգրավելով Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին: Համաժողովը տեղի էր ունեցել Մինսկում, որտեղից էլ այն ստացավ իր անվանումը:

Մինսկի խմբի մեջ մտնում են ԵԱՀԿ մի խումբ անդամ պետություններ՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, սակայն 1994 թվականից ի վեր բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ ընթանում են Մինսկի խումբը համանախագահողների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հովանու ներքո:

Եռանախագահության ձևաչափը հաստատվել է 1994 թ. դեկտեմբերի 5-6-ին Բուդապեշտում տեղի ունեցած ԵԱՀԽ գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթով՝ բանակցային գործընթացում ներգրավելով հակամարտության երեք կողմերին՝ Հայաստանի Հանրապետությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և Ադրբեջանի Հանրապետությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում