Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Մտրակ, թե կարկանդակ. մեծ փոփոխություն Հնդկաստանի նախարարի Հայաստան այցից ամիսներ անց

ԱՄՆ ու Հնդկաստանը կոչ են արել անհապաղ դադարեցնել Ուկրաինայում մարտական գործողությունները: Այդ կոչը հնչել է ԱՄՆ ու Հնդկաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների մակարդակով: «2+2» ձևաչափի քննարկումները տեղի են ունեցել ապրիլի 11-ին Վաշինգտոնում: Գրեթե զուգահեռ տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Բայդենի տեսաձևաչափով հանդիպումը Հնդկաստանի վարչապետ Մոդիի հետ: Ավելի վաղ, սպիտակ տան խոսնակ Պսակին հայտնել էր, թե ԱՄՆ նախագահը կփորձի ճնշում բանեցնել Հնդկաստանի վրա՝ Ռուսաստանին ուկրաինական ռազմարշավի հանդեպ Հնդկաստանի կոշտ դիրքորոշման հասնելու համար:

Ամերիկա-հնդկական հանդիպումների ընթացքում իհարկե չի եղել ճնշման մասին խոսակցություն, սակայն կարծես թե ակնառու է, որ Պեկինի դիրքորոշումը փոխելու թերևս անհաջող փորձից հետո Վաշինգտոնը փորձում է նույնն անել Դելիի դեպքում: Կհաջողվի՞, թե ոչ, առայժմ բարդ է ասել: «2+2»  ձևաչափից հետո կոչը՝ Ուկրաինայում ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու մասին, ամենևին չի վկայում Դելիի վարքագծի փոփոխություն: Հնդկաստանը նկատելիորեն շարունակում է ՌԴ հանդեպ գործընկերային հարաբերության քաղաքականությունը: ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է դիտվել ամենատարբեր ոլորտներում Հնդկաստանի գործընկեր: Նա նշել է, որ Ռուսաստանի և Հնդկաստանի հարաբերությունը զարգացել է, որովհետև ԱՄՆ-ը չի ունեցել Դելիի հետ լիարժեք գործակցելու հնարավորություն, սակայն ժամանակները փոխվել են: Բլինքենը հավանաբար նկատի է ունեցել Դոնալդ Թրամփի նախագահության շրջանը: «Ժամանակները փոխվել են, այժմ մենք կարող ենք և ցանկանում ենք ընտրված լինել Հնդկաստանի կողմից որպես գործընկերներ խնդիրների ամբողջ սպեկտրում ՝ առևտուր, տեխնոլոգիաներ, կրթություն, անվտանգություն», հայտարարել է Բլինքենը: ԱՄՆ Հնդկաստանի հանդեպ դիտարկում է մտրակի՞, թե՞ կարկանդակի «մեթոդաբանությունը»: Կփոխվի՞ Դելիի վարքագիծը, թե՞ այն կմնա 2019-ի հունիսին Մեծ 20-ի Վեհաժողովի շրջանակում Պուտին-Մոդի-Ցզինպին եռակողմ հանդիպման ուղենիշների շրջանակում, որտեղ կողմերը խոսել էին ունիլատերալիզմի անթույլատրելիության և միջազգային հարաբերություններում մուլտիլատերալիզմի անհրաժեշտության ուղղությամբ համատեղ աշխատանքի մասին:

Ամերիկա-հնդկական քաղաքականության հեռանկարի առումով ուշադրության է արժանի փոփոխությունը, որ տեղի ունեցավ Պակիստանում: Այդ երկրում խորհրդարանն անվստահություն հայտնեց վարչապետ Իմրան Խանին, որն, ի դեպ, այդ իրադարձությունից շաբաթներ առաջ այցելել էր Մոսկվա: Իմրան Խանը իրեն անվստահություն հայտնելու առնչությամբ հայտարարել էր, որ իր պաշտոնանկությունը ցանկանում է ԱՄՆ-ը: Պակիստանի նոր վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել , որ Պակիստանը պետք է լավ հարաբերություն ունենա ԱՄՆ հետ: Նա խոսել է նաև Հնդկաստանի հետ լավ հարաբերության պատրաստակամության մասին, ասելով սակայն, որ պետք է լուծում ստանա Քաշմիրի հարցը: Արդյո՞ք Նահանգները կարող են փորձել հնդկա-պակիստանյան հարաբերության կարգավորում, Չինաստանի դեմ այսպես ասած հնդկա-խաղաղօվկիանոսյան անվտանգության համակարգի ձևավորման շրջանակում:

Բավականին բարդ է ասել, սակայն տեղի են ունենում իսկապես ուշադրության արժանի իրադարձություններ, որոնք անկասկած իրենց հետքն են թողնում միջազգային անվտանգության համակարգի ամբողջ «պերիմետրով», ներառելով բնականաբար նաև Կովկասը: Ի դեպ, այդ առումով հիշարժան է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի՝ 2021 թվականի հոկտեմբերին Հայաստան կատարած այցը, որտեղ նա մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց մասնավորապես տրանսպորային հաղորդուղիների հեռանկարների վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում