
Իրանում Աֆղանստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին ապրիլի 12-ին կանչել են Իրանի արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ): Ինչպես հաղորդել Է Fars գործակալությունը, նրան հայտարարվել Է վճռական բողոք եւ հայտարարվել Է Քաբուլում Իրանի դեսպանության հյուպատոսական բաժնի գործունեության դադարցեման մասին մինչեւ նոր կարգադրությունները:
Ավելի վաղ Քաբուլում Իրանի դեսպանատան եւ Հերաթում գլխավոր հյուպատոսարանի առջեւ տեղի են ունեցել հանրահավաքներ, դիվանագիտական ներկայացուցչությունների վրա նետել են քարեր: Իրանում Աֆղանստանի ժամանակավոր հավատարմատարին հիշեցրել են ընդունող կողմի կառավարության պատասխանատվության մասին օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգության ապապովման համար: Իրանի ԱԳՆ-ն Աֆղանստանին կոչ Է արել դատական հետապնդման ենթարկելու Իրանի դեսպանատան եւ գլխավոր հյուպատոսարանի վրա հարձակվողներին:
Ապրիլի 11-ին Հերաթի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել Իրանում աֆղան փախստականների եւ միգրանտների ճնշման դեմ: Ցույցին մասնակցել Է մի քանի հարյուր մարդ: Ապրիլի 7-ին Աֆղանստանի TOLO News հեռուստաալիքը տեղեկացրել Է, որ Իրանում աֆղան փախստականները գանգատվում են երկրում իրենց մնալու պայմանների վատթարացումից: Նրանցից շատերի մոտ բացակայում են փաստաթղթերը, ներառյալ այցագրերը: Նշվել Է, որ սոցիալական ցանցեցում տարծվում են տեսագրություններ, որոնք վկայում են, որ «աֆղան փախստականներն Իրանում ենթարկվում են հալածանքների եւ խոշտանգումների»: Իր հերթին Քաբուլում Իսլամական Հանրապետության դեսպանությունը հերքել Է այդ տվյալները՝ դրանք անվանելով անստույգ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: