
Ցուցարարները, որոնք բողոքի Էին դուրս եկել Իրանում Աֆղանստանի քաղաքացիների նկատմամբ ցուցաբերվող վատ վերաբերմունքի դեմ, հրկիզել են աֆղանական Հերաթ քաղաքում իրանական հյուպատոսության շենքի դռները. ցույցեր են անցկացվել նաեւ այլ քաղաքներում: Այդ մասին, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
Նշվում Է, որ անվտանգության տեղական ծառայությունները հաղորդել են մի քանի ցուցարարների ձերբակալության մասին: Բողոքի ակցիաներ են անցկացվել նաեւ երկրի մայրաքաղաք Քաբուլում եւ Հոսթ քաղաքում: Քաբուլում իրանական դեսպանատան մոտ բոքոքի մասնակիցներն Իրանին կոչ են արել՝ դադարեցնել աֆղանցիների հարկադրական արտաքսումը, ինչպես նաեւ բռնությունն Իրանում Աֆղանստանի քաղաքացիների նկատմամբ, հաղորդում Է Tolo News հեռուստաալիքը: Նրանք դժգոհություն են հայտնել սոցցանցերում հայտնված տեսանյութից, որտեղ ցուցադրվում Է, թե Իրանում իբր ծաղրում են աֆղանցիներին:
Սակայն, ինչպես նշում Է հեռուստաալիքը, Իրանի դեսպանությունն այդ տեսանյութերը համարել Է Քաբուլի եւ Թեհրանի, ինչպես նաեւ երկու երկրների ժողովուրդների միջեւ հարաբերությունները վատացնելու մի շարք անձանց փորձ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: