Thursday, 28 03 2024
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

ԱԺ-ում ներկայացվեց ԱՊՀ երկրների զինված ուժերի կապի համատեղ համակարգի համաձայնագիրը վավերացնելու նախագիծը

Ազգային ժողովում պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ներկայացրեց «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միավորված) համակարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։ Սարգսյանը նշեց, որ նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետությունը միանում է 2020 թվականի մայիսի 29-ի Մոսկվայում կնքված ԱՊՀ զինված ուժերի կապի համատեղ համակարգ ստեղծելու նախաձեռնությանը՝ նպատակ ունենալով միավորել մասնակից պետությունների զինված ուժերում որպես կառավարման տեխնիկական հիմքի կարևորագույն բաղադրիչներ հանդիսացող կապի համակարգի երաշխավորված և արդյունավետ գործառության ապահովման ուղղված ջանքերը։

«Մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ համակարգի առկայությունը լուծելու է կարևորագույն մի շարք խնդիրներ, ինչպիսիք են ռազմական ոլորտում փոխգործակցության միավորված համակարգերի գործառության ապահովումը, մասնակից պետությունների կապի ազգային ցանցերի և հատուկ նշանակության կապի ցանցերի հետ անհրաժեշտ համատեղելիությունը ապահովումը»,- ասաց Սարգսյանը։

Նախաձեռնության նպատակին և խնդիրներին համապատասխան համաձայնագրով սահմանվում են ԱՊՀ զինված ուժերի կապի համատեղ զարգացման և կատարելագործման մոտեցումները, ազգայի համակարգի զարգացման, ֆինանսավորման և համատեղ միջոցառումների շրջանակները, այդ ուղղությամբ մատակարարումների և համապատասխան սարքավորումների նորոգումների, մասնագետների պատրաստման հարաբերությունները։ «Համաձայնագրի իրագործման գծով կողմերի լիազորված մարմիններ են հանդիսանում պետությունների պաշտպանության նախարարությունները։ Նշեմ նաև, որ Հայաստանի Հանրապետությունը համաձայնագրին միացել է մեկ վերապահմամբ, այն է՝ Հայաստանի Հանրապետությունը առանձին որոշում կկայացնի համաձայնագրի դրույթների տարածման վերաբերյալ այն պետությունների նկատմամբ, ովքեր միացել են համաձայնագրին 2020 թվականի մայիսից հետո»,- նշեց Սարգսյանը։

Պաշտպանության նախարարի տեղակալը նաև տեղեկացրեց, որ համաձայնագիրը ստորագրել են ԱՊՀ մասնակից պետություններից Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում