Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մինսկի խումբը դեկորատիվ էր իր բնույթով, իսկ ինչո՞վ են 20 տարի զբաղված եղել մեր «ուղեղով աֆերիստները»․ Արբակ Խաչատրյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձագետ Արբակ Խաչատրյանը։ (Ռուսաստան, Մոսկվա):

-Պարոն Խաչատրյան, մեր նախորդ հարցազրույցներում նշում էիք, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններում  բարդանում է  նաև Մինսկի խմբի աշխատանքը։ Օրերս ՌԴ արտգործնախարարը խոսեց  այն մասին, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն հրաժարվում են Ռուսաստանի հետ  համագործակցել այդ ձևաչափում։ Ինչպե՞ս եք պատկերացնում հետագա ընթացքը, ի՞նչ ձևաչափերում պետք է քննարկվեն չլուծված հարցերը։

Եթե Մինսկի խումբը հիմա չի աշխատում, չի նշանակում, թե Ռուսաստանը փնտրելու է այլ ձևաչափեր։ Մոսկվան զբաղված է Ուկրաինայի հարցերով ու ակնհայտ է, որ այս փուլում ղարաբաղյան խնդիրը երկրորդական բնույթ է։ Ուստի բոլոր հայտարարությունները կրում են դեկորատիվ բնույթ, ճիշտ այնպես ինչպես 20 տարուց ավել Մինսկի խումբը։ Վտանգավոր է սակայն այն հանգամանքը, որ մեր տարածաշրջանը դառնում է տեղական  լուծման տիրույթում գտնվող հարց։ Եթե նախկինում գերհզոր պետություններն  էին երաշխավոր, հիմա՝ տարածաշրջանային։ Շատ լավ  կլիներ, որ հարցերը լուծեին Հայաստանն ու Ադրբեջանը, առանց մյուս պետությունների։ Ամենաշատը Վրաստանը կարող էր միջամտել՝ տրամադրելով Թբիլիսին որպես հարթակ, որտեղ երկու պետությունները տեղում լուծելու էին հարցերը։

Նախքան Ուկրաինայի դեմ պատերազմը, ՆԱՏՕ-ն քանդվում էր, բայց Ռուսաստանն արեց ամեն ինչ, որ ՆԱՏՕ-ն հզորանա, իսկ դա շատ հնարավոր է անդամ Թուրքիայի պարագայում։ Ես նախկինում նաև ասել էր, որ Վրաստանը դուրս չի գա Ռուսաստանի դեմ, հենց այդպես էլ եղավ։ Դրա համար մենք ունենք այն պատկերն, ինչ ունենք։

-Պուտին-Ալիևի հեռախոսազրույցի ընթացքում, Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ կաջակցի խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Դուք հնարավոր համարու՞ եք այդպիսի պայմանագիր, Ռուսաստանին պե՞տք է , որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրեն։

-Եվրոպա կատարած այցից հետո ուշագրավ էր ՀՀ ղեկավարության հայտարարությունը ռուսական  խաղաղապահ առաքելության վերաբերյալ։ Փաստորեն ամբողջ աշխարհը Ռուսաստանի դեմ է, համարում ագրեսոր, իսկ Հայաստանը խոսում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության մասին։ Դեռ մեկ տարի առաջ եմ ասել, որ Պուտինը Նիկոլով «ջեքփոթ» բռնեց, տեսնում ենք հիմա դրա արդյունքները։ Թե ինչ կլինի ապագայում՝ մեծ հաշվով կախված է աշխարհում Ռուսաստանի դերից։ Արդյոք հզոր պետությունները կմտնեն նրա հետ հարաբերությունների մեջ, թե՞ կգնա մարդկության վերացում, մի տեղ ատոմային ռումբ կտրաքի։

-Ամեն դեպքում՝ տարիներ շարունակ տեսել ենք, որ Ռուսաստանին այստեղի խաղաղությունը ձեռնտու չի եղել, ուրիշ էլ ինչո՞վ կարող է բացատրել իր ներկայությունն այս տարածաշրջանում։

-Հարցն իհարկե պրովոկացիոն է իր բնույթով։ Այսօր շատ դժվար է Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել, այն էլ եթե այդ երկրները լինեն մուսուլմանական։ Ռուսաստանի առաջին սխալը այն է, որ Թուրքիան տարածաշրջանում հզոր երկիր դարձավ։ Թուրքիայի գործոնը հիմա ահռելի մեծ է, այն էլ այն իմաստով, որ այդ պետությունն ունի ՆԱՏՕ-ի ամենահզոր զորքը։ Ինձ համար միշտ զարմանալի է եղել նաև այն, ինչու ԱՄՆ-ն ու Ֆրանսիան այդքան հեշտությամբ զիջեցին իրենց դիրքերը ղարաբաղյան հարցով։ Այսօր էլ քաղում են դրա պտուղները։ Բայց պետք չէ միշտ նայել, թե ինչ են անում մյուսները, 20 տարուց ավել ի՞նչն էր Հայաստանին խանգարում ճանաչել անկախությունը, միացնել Ղարաբաղը։ Ուղեղով աֆերիստները ոչ մի քայլ չեն կատարել,  միայն թալանել են։

-Հիմա ՌԴ արտգործնախարարի հայտարարության ֆոնին Մինսկի խմբի ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահները գալիս են Հայաստան։ Ի՞նչ է սա նշանակում։

-Իհարկե իրենք կուզենային, որ Մինսկի խմբի աշխատանքները վերականգնվեին։ Ֆրանսիան հաստատ կցանկանար, իսկ ԱՄՆ-ի հարաբերությունները Թուրքիայի հետ մի փոքր այլ բնույթի են։ Արտաքնապես քննադատում են, բայց շատ հանգիստ թողնում են, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան զենք օգտագործի Ղարաբաղում։ Ինչո՞վ եք պայմանավորում այդ հանցավոր լռությունը։ Բայց այսօրվա դրությամբ Լավրովն իրավունք ուներ այդ բառերն ասել, որովհետև իրենք կարողացան  պատերազմը կանգնեցնել։ Ես շատ դեպքերում եմ դեմ իր հայտարարություններին, բայց փաստն այն է, որ  Հենց Ռուսաստանը կանգնեցրեց պատերազմը և էական չէ, թե ինչ գնով։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում