Monday, 25 09 2023
12:40
Օլիմպիական ուղեգրեր Բելգրադից․ Հայ ըմբիշների ելույթն աշխարհի առաջնությունում
Ադրբեջանը կրկին տապալվեց Հայաստանի հետ սպորտային դիմակայությունում
11:30
Հայտնի մարզիկների արձագանքը․ Արոնյանը պատասխանել է Մամեդյարովին
11:25
Արձագանքեք և օգնեք՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը. Հենրիխ Մխիթարյան
12:40
Մերժել Հայաստանին հանուն Ռուսաստանի․ Յանա Եգորյանի զոհաբերությունը
Վերջապես․ ՀՖՖ-ի դարակազմիկ որոշումը․․․
Ինչու լցվեց ՈւԵՖԱ-ի համբերության բաժակը․ Ովքեր են մեղավորները․․․
16:00
Բելգրադում սպասում են հայ լեգենդին․ Միջազգային ֆեդերացիայի անդրադարձը
15:58
Fast Sports-ը ստացավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա
Հայաստանն ու Թուրքիան․Վրացական ֆիասկո, ադրբեջանական անկում․․․
Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Պետրակովի ֆունդամենտը․ Խորվաթիայից կրած պարտության հետագիծը․․․
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
22:15
Հայաստանը պայքարեց մինչև վերջ, բայց ցավալի պարտություն կրեց
Հայաստանը պատրաստ է սենսացիայի․ Ուշագրավ փաստեր Խորվաթիայի մասին
Պետրակովը ճիշտ է․ Կարևորագույն հանգրվան Երևանում
00:45
Հայաստանի հավաքականը չպարտվեց Թուրքիային. Պայքարը շարունակվում է
00:04
Դաշյանը դաշունահարեց դարպասը. Հայաստանը բացեց Թուրքիայի հետ խաղի հաշիվը
Ռևանշի խաղը․ Ինչպես հաղթել թուրքերին․․․
Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Թուրքիայի դեմ խաղից առաջ
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում․ 1in.am
Պետրակովի հաղթաթուղթն ու հավաքականի հիմնական խնդիրը․․․
Ընդդեմ 250 միլիոնանոց Թուրքիայի․ Կորուստներ մրցակցի ճամբարում
Հայաստանի հավաքականը «ամուր ընկույզ» է դարձել. Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիա
Մահ, կամ ազատությո՞ւն․ Անընդունելի օրակարգ Թուրքիայի դեմ խաղի շուրջ
Ռուսները ճնշե՞լ են Օգանեսյանին․ Հայ ֆուտբոլիստն ուրախ է, բայց․․․
Մերժել ռուսներին․ Հայ ֆուտբոլիստի որոշումն ու հայտարարությունը
Արսեն Զախարյանը Հայաստանի հավաքականո՞ւմ․ Նոր զարգացումներ․․․
Որքան է գնահատված Հայաստանի հավաքականը Թուրքիայի դեմ խաղից առաջ
Ֆուտբոլի տոմսի գնի նոր ռեկորդ․ Որքան վճարել Հայաստան-Խորվաթիա խաղը դիտելու համար

Հայաստանի հավաքականի պատմական արդյունքը․ Ինչ է սպասվում առաջիկայում

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ աշխարհի առաջնության ընտրանի փուլում, C եթնախմբում զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ Բուղարիայում ավարտված մրցաշարի վերջին տուրում երեկ մեր ֆուտբոլիստները 2։1 հաշվով առավելության հասան Կոսովոյի նկատմամբ։ Մինչ այս երկու հավաքականները 6-ական միավորով կիսում էին 1-2-րդ հորիզոնականները։ Խփած և բաց թողած գնդակների անհամեմատ ավելի բարձր ցուցանիշի շնորհիվ Հայաստանի հավաքականը գլխավորում էր մրցաշարային աղյուսակը։ Տանելով երկուական անընդմեջ հաղթանակ Հայաստանը և Կոսովոն երկրորդ տուրից հետո նվաճել էին աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլի ուղեգրեր։ Երեկվա հանդիպումը պայքար էր առաջին հորիզոնականի համար։ Մեր ազգային թիմի ենթախմբում հաղթող դառնալու համար բավարար էր նույնիսկ ոչ-ոքին, բայց․․․։ Ցուցաբերելով բարձր կամային հատկանիշներ Հայաստանի հավաքականը գրանցեց պատմական հաջողություն։

Ֆուտզալի Հայաստանի հավաքականին երբևէ չէր հաջողվել 100 տոկոսոնոց արդյունքով ընտրական խմբում զբաղեցնել առաջին հորիզոնականը։ Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականը 11։0 հաշվով առավելության էր հասել Շոտլանդիայի նկատմամբ, իսկ երկրորդ տուրում 3։0 հաշվով հաղթել Բուլղարիային։ Ընտրական փուլի 24 հավաքականների պայքարում Հայաստանի հավաքականը ցույց տվեց լավագույն արդյունքը։ Մասնավորապես, ընտրական 6 ենթախմբում (յունաքանչյուրում 4-ական հավաքականի)բացի Հայաստանից 100 տոկոսանոց արդյունք ցույց են տվել նաև D ենթախմբում ընդգրկված Լիտվան և F խմբում՝ Մոլդովան։ Խփած և բաց թողած գնդակների ցուցանիշով սակայն Հայաստանի հավաքականը չունի հավասարը։ Մասնավորապես մեր խփած և բաց թողած գնդակների հարաբերակցությունը +15 է։ Այս հաշվարկում Լիտվան գրանցել է +7, իսկ Մոլդովան՝ +6 արդյունք։ Համեմատության համար նշենք նաև, որ А խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրած Գերմանիայի ազգային հավաքականը երեք խաղում վաստակել է 7 միավոր։ Հայաստանի ազգային հավաքականը նավագունների շարքում է նաև ամենքիչ գնդակ բաց թողած հավաքականների հաշվարկում։ Երեք խաղում Հայաստանի հավաքականը սեփական դարպասն է ընդունել ընդամենը մեկ գնդակ։ Մյուս 23 հավաքականներից նմակ արդյունք է գրանցել միայն Լիտվայի ազգային թիմը։ Ինչևէ, Հայաստանի ազգային հավաքականը ընտրական փուլում ուղղակի գերազանց արդյունք գրանցեց։

Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար սակայն երկարատև և ծանր պայքար է սպասվում։ Ընտրական փուլի միջոցով հիմնական փուլի ուղեգիր նվաճած 12 հավաքականներին միանալու են ավելի բարձր վարկանիշ ունեցող 24 հավաքականներ։ Հիմնական փուլում՝ 36 հավաքականները վիճակահանության միջոցով բաժանվելու են 12 ենթախմբերի, որոնցում լինելու են 3-ական հավաքականներ։ Խմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած 12 հավաքականները կնվաճեն աշխարհի առաջնության էլիտ ռաունդի ուղեգրեր։ Անմիջապես էլիտ ռաունդում կհայտնվեն նաև 12-րդ ենթախմբերում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած և լավագույն արդյունք ցույց տված 4 հավաքականները։ Մյուս 8 հավաքականները Էլիտ ռաունդի 4 ուղեգրերը կվիճարկեն փլեյ-օֆֆում։ Այսինքն հիմնական փուլից հետո աշխարհի առաջնության ուղեգրի համար պայքարը կշարունակեն եվրոպական 20 հավաքականներ։ Նշենք, որ Էլիտ ռաունդում հավաքականները միմյանց հետ մրցելու են երկու անգամ, տանը և դուրսը սկզբունքով։

Աշխարհի առաջնության հիմնական ընտրական փուլի վիճակահանությունը կայանալու է այս տարվա հուլիսի 6-ին։ Հիմնական փուլը սակայն մեկնարկելու է 2023 թվականի մարտին։ Նշենք նաև, որ Ուկրաինայի նկատմամբ ցուցաբերած ռազմական ագրեսիայի պատճառով Ռուսաստանի ազգային հավաքականը չի մասնակցում ընտրական մրցաշարին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում