ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյը, որ ապրիլի 11-ին ժամանել է Եր ևան, հայտարարել է, որ Ֆրանսիան շահագրգռված է Մինսկի խմբի համանախագահության ձ ևաչափի պահպանությամբ: Ֆրանսիացի համանախագահի հայտարարությունը թեր ևս անկեղծ է, այն իմաստով, որ Ֆրանսիան 44-օրյա պատերազմից հետո ամենաաշխույժն ու գործունն է եղել Մինսկի խմբի համանախագահության ձ ևաչափի աշխատանքի հարցում: Եվ սա հասկանալի է, այն իմաստով, որ Փարիզի համար այդ ձ ևաչափը առանցքայինն է Կովկասում ռեգիոնալ գործընթացներում դերակատար լինելու առումով, ինչը անհրաժեշտ է նա և այլ նկատառումով:
Մասնավորապես, Ֆրանսիան աշխույժ հետաքրքրություններ ունի մերձավորար ևելյան ու Պարսից ծոցի ուղղություններով, իսկ Կովկասը այդ իմաստով «նախադուռ» է եվրոպական ուղղության համար: Ի տարբերություն գերտերություն ԱՄՆ-ի, և Կովկասում ազդեցության բազմաթիվ գործիքների տնօրինող Ռուսաստանի, Ֆրանսիայի համար ռեգիոնալ դերակատարման գործիքակազմը մեծ չէ, հետ ևաբար Մինսկի խմբի համանախագահության ձ ևաչափը այդ իմաստով Փարիզի համար առավել պահանջված է իբր և ընթացիկ աշխատանքային միջոց, քան օրինակ Վաշինգտոնի և Մոսկվայի: Մի ևնույն ժամանակ, սակայն, Ֆրանսիան հատկապես 44-օրյա պատերազմից հետո թեր ևս արձանագրեց այն իրողությունը, որ Մոսկվան ու Վաշինգտոնը մտնում են մեծ դիմակայության փուլ, որտեղ Մինսկի խմբի համանախագահության ձ ևաչափի անմիջական աշխատանքի հնարավորությունը սահմանափակվելու է էապես: Թեր ևս այդ նկատառումով էր, որ Փարիզը սկսեց բավականին աշխույժ լինել նա և Եվրամիության դերակատարումը առաջ մղելու իմաստով, որոշակիորեն ներգրավվելով Շարլ Միշելի նախաձեռնությանը: Դա այն պարագայում, երբ տարիներ շարունակ նա և հենց Ֆրանսիան էր, որ ձգտում էր կովկասյան ուղղությամբ չխրախուսել ԵՄ աշխուժություն, այդ հանգամանքը դիտարկելով իր դերի «մրցակցություն»: Այդուհանդերձ, գնահատելով Ֆրանսիայի շահագրգռությունը Մինսկի խմբի համանախագահության ձ ևաչափի աշխատանքի հարցում, պետք է լինել իրատես ու արձանագրել, որ միայն Փարիզի շահագրգռությունը ամեն ևին բավարար չէ այդ աշխատանքը վերականգնելու հարցում: Իսկ Վաշինգտոնն ու Մոսկվան առայժմ հազիվ թե գան հարաբերության այնպիսի աստիճանի, որն իրատեսական կդարձնի եռանախագահության ձ ևաչափում համատեղ աշխատանքի գործնական իրականացում:
Հետ ևաբար, գործնականում անխուսափելի է դառնում այն, որ արցախյան հակամարտության միջնորդի մանդատը դե յուրե լինելով միայն Մինսկի խմբի համանախագահության ձ ևաչափի «մենաշնորհը», դե ֆակտո ձ ևավորվում է «բազմամանդատ» մի իրականություն, Հայաստանի համար հրամայական դարձնելով թե այդ իրականության գործնականում բոլոր խաղացողների հետ ընթացիկ աշխատանքի խնդիրը, և թե ռազմավարական իմաստով տնային աշխատանքը ռեգիոնալ անվտանգության նոր համակարգի հեռանկարների շուրջ: