Օգոստոսի 23-ին Լոնդոնի դատարանը մեղավոր է ճանաչել 4 ռուսաստանցի երիտասարդներին, որոնց դատախազությունը մեղադրում էր մալայզիացի երիտասարդ կնոջը բռնաբարելու մեջ: Դատապարտված 4 երիտասարդներից 2-ը հայեր են: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
22-ամյա Նորայր Դավթյանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Նրա ընկերը՝ 19-ամյա Արմեն Սիմոնյանը` 8 տարվա ազատազրկման: Մյուս երկուսը նույնպես դատապարտվել են ազատազրկման՝ 9 և 8 տարով: Դատի ժամանակ բոլոր 4 ուսանողները հրաժարվել են ընդունել իրենց մեղքը:
Հիշեցնենք, որ այս միջադեպը տեղի էր ունեցել դեռևս այս տարվա հունվարին, երբ խնջույքներից մեկի ժամանակ մալայզիացի երիտասարդ մի կին հայտնվել էր Դավթյանի սենյակում: Ըստ դատաախզության` քանի որ այդ կինը գինովցած է եղել, երիտասարդները փորձել են օգտվել այդ հանգամանքից և բռնաբարել են նրան: Որպես ապացույց ներկայացվել են երիտասարդների կողմից հեռախոսի տեսախցիկով արված նյութերը: