ՀՀ իշխանությունը պետք է հայտարարի` չի կատարի նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերը, եթե այդ մի կետը Ադրբեջանը չկատարի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր,Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը` անդրադառնալով գերիների խնդրին:
Պատգամավորի խոսքով` խաղաղության փաստաթուղթը պետք է ունենա լեգիտիմություն. «Մեզ պարտադրել խաղաղություն ու դա լինի Արցախի գինը, համաձայն չենք»: