Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերի մասնագետ Սոսի Թաթիկյանի կարծիքով 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի միջնորդությամբ արցախյան հարցը տեղափոխվեց եռակողմ ֆորմատ:
Թաթիկյանը կարծում է, որ եթե ՌԴ-ը չընդունի ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցությունը, ապա արցախյան հարցը կտեղափոխվի 3+3 կամ եռակողմ ֆորմատ. «Մենք չպետք է կառչենք միայն Մինսկի խմբի ֆորմատից, պետք է օգտագործել նաև այլ ֆորմատներ»:
Անդրադառնալով Ֆրանսիացի համանախագահողի այցին, Թաթիկյանը նշեց, որ այն ուղերձ է թե Արդբեջանին, թե Ռուսաստանին. «Ֆրանսիան փորձում է հասկանալ, թե ինչ է ուզում Հայաստանը, ակնկալում է մեզնից լսել` մեզ ձեռնտո՞ւ է Մինսկի խումբը»: