Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ օրերս տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են գարնան գյուղատնտեսական սեզոնի կազմակերպմանը վերաբերող հարցեր: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի հետ, ով այդ քննարկումն համզրեց ուշացած. «Պետք է տեղերում խորանալ խնդիրների մեջ, գյուղացու փոխարեն որոշումներ չկայացնել»:
Պետրոսյանի խոսքով` այս իրավիճակում պետությունը լուրջ խնդիրներ ունի պահուստային պաշարներ ստեղծելու համար: