Չինաստանում կիրակի օրը կորոնավիրուսով վարակման ռեկորդային՝ 27 595 դեպք է գրանցվել։ Նոր դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է Շանհայում, վկայում են Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի տվյալները։ Կոմիտեի տվյալների համաձայն՝ անցած օրը Չինաստանում գրանցվել է COVID-19-ի 1 184 հաստատված եւ 26 411 անախտանիշ դեպք, որոնք Չինաստանում առանձին են հաշվում։ Կիրակի օրը քաղաքում հայտնաբերվել է 914 հաստատված և 25 713 անախտանիշ դեպք։