Saturday, 20 04 2024
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ

Քաղաքական խորը քննարկումների փոխարեն Հայաստանում տեսնում ենք ֆոբիաների բորբոքում․ Նավոյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը (Ռուսաստան, Մոսկվա):

Պարոն Նավոյան, այս տարի նշվում է  Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակը և հենց այդ կապակցությամբ էլ ապրիլի երկրորդ տասնամյակում նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Մոսկվա։ Նախ՝ ինչպե՞ս կբնութագրեք երկկողմ հարաբերությունները աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում։ Ինչքանո՞վ են արդարացված այն դժգոհությունները, որ ունի հայ հասարակության մի  հատվածը Ռուսաստանից՝ կապված  այն հանգամանքի հետ, որ շատ հաճախ Մոսկվան իր դաշնակցային հարաբերությունները պատշաճ կերպով չի կատարում և նույնիսկ նախապատվություն է տալիս մեր թշնամի երկրներին։

-1992 թ. ապրիլի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության ստորագրումից ի վեր, 30 տարվա ընթացքում դաշնակից երկրների միջև ստեղծվել է միջպետական հարաբերությունների ամուր իրավա-պայմանագրային հիմք: Գործում են 197 պայմանագրեր և համաձայնագրեր, որոնք կարգավորում են երկու պետությունների և ժողովուրդների կենսագործունեության բոլոր ոլորտները:

Իհարկե, հայ-ռուսական հարաբերություններում փոխադարձաբար կան նաև տարբեր ընկալումներ և միմյանցից այլ սպասումներ, որոնք հաճախ թելադրված են առաջացող իրավիճակներով, եղած նախասիրություններով, կողմնորոշումներով և գործող քաղաքական թիմերի նկատմամբ վերաբերմունքով:

Բայց, այնուամենայնիվ,  հայ-ռուսական միջպետական հարաբերությունների բնույթը պայմանավորված է հենց իրավա-պայմանագրային առկա ամուր հենքով: Դա էլ իր հերթին ընթացիկ քաղաքականության կենսունակ օրակարգ ձևավորելու լավ հնարավորություն է տալիս, ինչը միշտ չէ, որ տարբեր պատճառներով հաջողվում է իրացնել:

Օրինակ, դիտարկենք հենց նույն դիվանագիտական հարաբերությունների հոբելյանի թեման, ինչի առիթով ՀՀ վարչապետի ապրիլի 19-ին Մոսկվա կատարելիք այցին տրվել է պաշտոնական բնույթ: Մոտ մեկ տարի է, որ պաշտոնական հաղորդագրությունները տարփողում են դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի սպասվող միջոցառումների մասին: Բայց արի ու տես, որ բացի առաջիկա պաշտոնական այցից, դեռ հաստատված որևէ ծրագիր չկա այս թեմայով:

Համոզված եմ, որ միջպետական հարաբերությունները բարձր իմունիտետ ունեն, երբ կա ակտիվ հասարակական երկխոսություն` հատկապես ինտելեկտուալ հաստատությունների միջև:

Հենց դրանից ելնելով է, որ ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը նախաձեռնել և  Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի հետ (РСМД) այս տարի ապրիլի 8-ին անց է կացրել քաղաքագիտական կլոր սեղան` «Հայաստան և Ռուսաստան. դաշնակցային փոխգործակցության 30 տարի»  խորագրով: Այն իրենց ուղերձներով ողջունել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները: Հայկական թեմայի շուրջ Ռուսաստանի և Հայաստանի առաջատար վերլուծական և գիտա-կրթական հաստատությունների ներկայացուցիչներին համախմբած և ներկա միջազգային ու տարածաշրջանային իրադրությունում հայ-ռուսական հարաբերությունների տարբեր ուղղությունների մասին խորքային քննարկումներով աչքի ընկած այս կլոր սեղանը ըստ էության տվել է դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի միջոցառումների մեկնարկը Մոսկվայում: Ավելին, այն նաև որոշակիորեն խթանի դեր է հանդիսացել պաշտոնական կառույցների համար այս թեմայով:

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, ինչպես նշեցի, պաշտոնական է։ Նոր բան կարո՞ղ ենք ակնկալել՝ նկատի ունեմ որևէ համաձայնագրի ստորագրում։

-Նոր համաձայնագրի նախապատրաստական աշխատանքներ չեն տարվում, կողմերը տրամադրված  են նաև այս տարի նշել 1997 օգոստոսի 29-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի 25-ամյակը:

Նախքան ՀՀ վարչապետի այցը, Մոսկվա այցելեց նաև արտգործնախարար Միրզոյանը։ ՌԴ իր գործընկեր Սերգեյ Լավրովը համատեղ ասուլիսի ընթացքում խոսեց այն մասին, որ Ֆրանսիան ու ԱՄՆն հրաժարվում են համագործակցել Ռուսաստանի հետ նաև Մինսկի խմբի ֆորմատում։ Այսպիսի պատկերն ի՞նչ վտանգներ է ներկայացնում Հայաստանի համար։

-Պատմական փորձը ցույց է տալիս, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վատթարացումը և բաժանարար խիստ գծերի առկայությունը բացասաբար է անդրադառնում հայկական ազգային շահերի և պետականության կառուցման ընթացքի վրա:

Իհարկե, մինչև միջազգային հարաբերությունների ներկա լարվածությունը, 2020 թ. ադրբեջանական ագրեսիան և սանձազերծած պատերազմը արդեն մեծապես խաթարել են Մինսկի խմբի աշխատանքը: Չէ՞ որ այս ատյանի ստեղծումը պայմանավորված է եղել ղարաբաղյան հակամարտությունը բանակցություններով կարգավորելու անհրաժեշտությամբ և նրա նշակած սկզբունքներում առաջինը եղել է կարգավորման գործում հենց ուժի կիրառման բացառումը և խաղաղ միջոցներով հարցի լուծումը:

Մինչ այդ իրենք էին կողմերին տարբերակներ ներկայացնում, հիմա կողմերի առաջարկները միմյանց փոխանցելու դեր են խաղում:

Ըստ էության, հետպատերազմյան կարգավորման գործընթացը ընթանում է երկու փաստացի ձևաչափերում: Առաջինը Հայաստան, Ադրբեջան և Ռուսաստան ձևաչափն է, որի շրջանակներում նաև ստորագրված երեք համատեղ հայտարարություն կա: Երկրորդը «Բրյուսելյան ձևաչափն է», ուր ԵՄ նախագահ, ՀՀ վարչապետ և Ադրբեջանի նախագահ  կազմով հանդիպումներ են լինում: Թեև այս ձևաչափում ստորագրված փաստաթուղթ չկա, բայց ամփոփիչ հաղորդագրությունները ըստ էության խրախուսել են Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ հայտարարությունների կատարումը:

Բայց այստեղ այլ էր իրավիճակը մինչև Ուկրաինայի դեպքերը, երբ կար ռուս-եվրոպական երկխոսություն ղարաբաղյան թեմայով:  Բոլորովին այլ է իրավիճակը ներկա միջազգային լարվածության պայմաններում, երբ կարող են իրարից անկախ նախաձեռնություններ դրսևորվել: Դա ինքնաբերաբար կարող է անվստահության նոր գոտի ստեղծել: Հայաստանի խնդիրն է կամա թե ակամա այդ գոտում չհայտնվելը:

Հայաստանն Ուկրաինայի հարցում չեզոքություն է դրսևորում, այդպես է երևում մեր պաշտոնական հայտարարություններից, նաև միջազգային հարթակներում մեր քվեարկություններից։ Հնարավո՞ր է ինչոր պահի այդ դիրքորոշումն այլևս չբավարարի Մոսկվային։

-Մոսկվան ինքնուրույն կերպով օպերացիա է իրականացնում Ուկրաինայի ապառազմականացման նպատակով, զուգահեռ ընթանում են ռուս-ուկրաինական բանակցություններ, կողմերը արդեն համաձայնեցրել են մի շարք հիմնական սկզբունքներ և նույնիսկ ձեռնամուխ եղել ապագա համաձայնագրի տեքստի շարադրմանը: Չեմ կարծում, թե Մոսկվայում Հայաստանից որևէ հատուկ ակնկալիք կա այս հարցում:

Համոզված եմ, որ արտաքին ազդեցությունից զերծ լինելու դեպքում Ուկրաինայի քաղաքական ղեկավարությունը ի վիճակի է հանուն Ուկրաինայի պետականության հեռանկարի և սեփական ժողովրդի բարեկեցության պայմանավորվել Մոսկվայի հետ: Ուկրաինական փորձը ակնհայտ կերպով ցույց է տալիս, թե որքան անհեռանկարային և կործանարար է սեփական երկիրը հակառուսական պայքարի պլացդարմի վերածելը: Տեսեք, թե Վրաստանը և Մոլդովան, որոնք նախկինում այդ պատճառով ցնցումների էին ենթարկվել, այս իրավիճակում որքան իրատեսական գտնվեցին` ելնելով սեփական շահերից:

Վերջին շրջանում՝ հատկապես Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտնի հայտարարությունից հետո, Հայաստանում ակտիվացել են միութենական պետության վերաբերյալ քննարկումները։ Կարծում եք այդպիսի հեռանկար հնարավո՞ր է Հայաստանի պարագայում։

-Կան ստեղծված իրավիճակից բխող հարցեր, որոնց գոյությունը պայմանավորված չէ դրանց վերաբերյալ որևէ գործչի հայտարարությունից:

2020 թ. պատերազմից հետո Հարավային Կովկասում և նրան հարակից տարածաշրջանում առաջացած իրավիճակը Հայաստանի ազգային անվտանգության ամրապնդման համար պարունակում է ինչպես պոտենցիալ հնարավորություններ ու հեռանկարներ, այնպես էլ նոր վտանգներ ու մարտահրավերներ:

Իհարկե, այստեղ Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը դրական է անդրադառնում տարածաշրջանում իր ռազմավարական դաշնակցի` Հայաստանի հետ հարաբերությունների վրա:

Բայց միաժամանակ դրսևորվում են նաև նոր միտումներ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերություններում, ինչը այս երկրների հետ հակամարտությունների առկայության պայմաններում տագնապի զգացում է առաջացնում   հայկական քաղաքական ուժերի և հասարակության մոտ:

Մոկվայի միջամտությունը Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին և խաղաղարարների տեղակայումը Լեռնային Ղարաբաղում ցույց տվեցին, որ Ռուսաստանը մնում է տարածաշրջանում անմիջականորեն ներգրավված և ռազմական առումով ամենուժեղ պետությունը:  Սրանից բխում է, որ Հարավային Կովկասի երկրները իրենց քայլերը հիմնականում համադրելու են տարածաշրջանի անվտանգության և զարգացման ռուսատանյան պատկերացումների և շահերի հետ:

Հավանաբար դա է բերել ռուս-ադրբեջանական նոր միջպետական փաստաթղթի` դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ստորագրմանը այս տարվա փետրվարի 22-ին:

Հայաստանում վերջին մեկուկես տարում, հատկապես հիմնական քաղաքական գործընթացի` ընտրությունների ժամանակ թե’ իշխող քաղաքական ուժը և թե’ հիմնական ընդդիմադիր ուժերը խոսել են Ռուսաստանի հետ հարաբերությունները ավելի խորացնելու մասին: Բայց քաղաքական հիմնական ուժերը  այդպես էլ դեռ չեն տվել այդ դրույթի իրավա-կազմակերպական բնութագիրը:

Իհարկե, հարաբերությունների խորացման տարբերակներից մեկը միութենական պայմանագիրը կամ նոր ռազմական դաշինքի կնքումը կարող են լինել: Դա արդիական է հայկական քաղաքական օրակարգում, նկատի ունենալով պատերազմից հետո տարածաշրջանային նոր իրողությունները, Ադրբեջանի և Թուրքիայի հետ սկսված երկխոսությունը և սպասվող կարգավորումները: Մի իրավիճակ է, երբ այդ գործընթացները վարվում են տարերայնորեն և աշխարհաքաղաքական խարխափումներով, այլ բան է, երբ ռազմա-քաղաքական ավելի երաշխավորված դիրքերից ես վարում դրանք: Ցավոք, քաղաքական խորը քննարկումների և հստակ դիրքորոշումների փոխարեն մենք առայժմ Հայաստանում տեսնում ենք հասարակական տրամադրությունների և այս կամ այն ուղղությամբ ֆոբիաների բորբոքում: Բայց այսպես, թե այնպես ներկայումս հայկական շատ հարցեր ունեն տարածաշրջանային պատասխաններ, կամ տարածաշրջանային ձևաչափերի լուծումներ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում