Wednesday, 24 04 2024
16:40
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Դիմորդներին կտրվի ընտրության մեծ հնարավորություն. միասնական քննություն կարող են հանձնել երկու անգամ

Կառավարության վերջին նիստում ընդունված որոշմամբ փոփոխություն է կատարվել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգում: Ըստ այդմ՝ դիմորդը տվյալ ուսումնական տարում միասնական քննություն կարող է հանձնել երկու անգամ՝ տվյալ տարվա հունվար և հունիս-հուլիս ամիսներին: Բացի այդ, միևնույն առարկայից երկու միասնական քննություն հանձնած դիմորդն անվճար կամ վճարովի ուսուցմամբ հայտագրած համապատասխան մասնագիտության մրցույթին մասնակցում է քննությունից ստացած առավել բարձր միավորով։ Երկու անգամ միասնական քննություն հանձնելու իրավունքի տրամադրման նպատակն է դիմորդին կրկին փորձելու հնարավորություն ընձեռելը՝ հաշվի առնելով քննություն հանձնող դիմորդի հուզմունքն ու բարձր լարվածության գործոնը: Նոր կարգավորմամբ նախատեսվում է տվյալ տարվա դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում դիմորդների՝ առավելագույնը երկու միասնական քննությունների առցանց հայտագրում և հունվարի 15-ից մինչև փետրվարի 15-ը՝ միասնական քննությունների հանձնում:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս փոփոխությանը, նշեց, որ սա դիմորդների համար լրացուցիչ հնարավորություն է ստեղծում անհաջողության դեպքում ևս մեկ անգամ փորձել։

«Այսինքն՝ քննության նպատակը չպետք է լինի այն, որ դիմորդին կտրենք, այլ այն, որ ինքն իրեն պետք է մաքսիմալ դրսևորի և այս փոփոխությունը նրան այդ հնարավորությունը տալիս է: Այսինքն՝ դիմորդը կարող է հանձնել, փորձ ձեռք բերել, բայց մեկ անգամը ռիսկեր ունի, ենթադրենք մարդը հիվանդանում է, կամ ընտանիքում դժբախտություն է պատահում և այդ քննությունը եթե տեղի է ունենում շատ կարճ ժամանակի մեջ, կարող է չհասցնել առողջանալ, և խնդիր առաջանալ։ Եվ եթե հունվարին որոշ խնդիրներ են առաջացել դիմորդի մոտ, հունիսին կհանձնի, այսինքն՝ սա դիմորդին տալիս է ընտրության հնարավորությունների մեծացում»,-ասաց Խաչատրյանը։

Այսպիսով, ՀՀ-ում բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելն էլ ավելի է հեշտացվում, և սա, կրթության մասնագետի խոսքով, լավ է։ Խաչատրյանը, սակայն, էլ ավելի է կարևորում այն, որ ընդունվելուց հետո ուսանողները սովորեն, կամ բուհերն այնքան բազմազան լինեն, որ հնարավորություն ունենան սովորեցնելու նաև ավելի թույլ դիմորդների, և բնավ պարտադիր չէ, որ բոլոր բուհերը լինեն գիտահետազոտական համալսարաններ.

«Ուղղակի մենք պետք է մեր համալսարանների կառուցվածքը բազմազանեցնենք, որ այդ հնարավորությունը տանք: Այսինքն՝ ոչ միայն գիտական հակումներ ունեցող, այլ նաև ավելի համեստ նպատակներ ունեցող երեխաներն էլ սովորելու հնարավորություն ստանան և սովորեն»:

Այնուամենայնիվ, ըստ Խաչատրյանի, այսօր կա բուհական բազմազանություն, սակայն այստեղ էլ խնդիր կա մարզերի երեխաների հետ կապված, որոնք  հաճախ չեն կարողանում Երևան հասնել սովորելու նպատակով:

Կրթության մասնագետի խոսքով՝ որքան դիմորդին ճկուն մեխանիզմներ առաջարկվեն, այնքան լավ և, ամենակարևորը, մենք չպետք է երեխային բռնենք և պատժենք, թե ինչու ցածր ստացար, կարող է այս անգամ ցածր է ստանում, մյուս անգամ հանձնում է շատ լավ: Սա դիմորդի համար ևս մեկ հնարավորություն է:

 

Լուսանկարը՝ «Panorama.am»-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում