Իրկուտսկում բազավորված «ԻրԱերո» ավիաընկերությունն ապրիլի 18-ին կսկսի կանոնավոր չվերթներ կատարել Մոսկվայից («Դոմոդեդովո» օդանավակայան) Թել Ավիվ (Իսրայել): Այդ մասին, հաղորդում Է ավիափոխադրողը:
«Չվերթները կատարվելու են Superjet ինքնաթիռներով՝ երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ օրերին»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Ընկերությունը նշում Է, որ ինքը պետք Է Ղազախստանի տարածքով շրջանցի Ռուսաստանի հարավային մասի փակ օդային տարածությունը: Այդ կապակցությամբ Միներալնիե Վոդիի օդանավակայանում կարճաժամկետ տեխնիկական վայրԷջք կկատարվի լրալցավորման համար:
Բոլոր մաքսային եւ սահմանային գործողություններն ուղեւորներն անցնելու են Մոսկվայի օդանավակայանում: Հարավային օդային գոտու սահմանափակումները հանելուց հետո կկատարվեն ուղիղ ավիաչվերթներ:
«ԻրԱերո» ավիաընկերությունը չվերթներ Է կատարում Ռուսաստանի ավելի քան 70 քաղաքներ: Օդանավերի պարկը բաղկացած Է չորս տեսակի ինքնաթիռներից՝ Airbus A319-100, Superjet 100, Ан-24, Ан-26, Ан-26-100 и Bombardier CRJ-200 ER, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: