Saturday, 20 04 2024
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»

Լավրովը զգուշացնու՞մ է Շարլ Միշելին, թե՞ «ծածկում» նրան

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 8-ին Մոսկվայում հանդիպելով և բանակցելով Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, նաև հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ըստ հաղորդագրության, Լավրովը Բայրամովի հետ քննարկել է փետրվարի 22-ին ստորագրված դաշնակցային հռչակագրի կատարման ընթացքը, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի և Բաքվի առաջնորդների միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարումը, այդ թվում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցության նախապատրաստումը: Այս հանգամանքը հետաքրքրաշարժ է երկու պարագայի ֆոնին: Նախ, սա տեղի է ունենում Բրյուսելի հանդիպումից երկու օր անց: Փաշինյան-Ալլիև հանդիպում, որ տեղի ունեցած ԵԽ նախագահ Միշելի միջնորդությամբ: Այդ հանդիպումից հետո Միշելը հայտարարեց սահմանազատման և սահմանագծման հարցերի հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածության մասին՝ մինչև ապրիլի վերջ, ինչպես նաև այն մասին, որ հանձնարարվելու է արտգործնախարարներին աշխատել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություն նախապատրաստելու ուղղությամբ: Եվ ահա, ապրիլի 8-ին այդ արտգործնախարարների հետ բանակցում է ՌԴ արտգործնախարար Լավրովը, Արարատ Միրզոյանի հետ Մոսկվայում, իսկ Բայրամովի հետ՝ հեռախոսազրույցով: Ընդ որում, մյուս պարագան, որի համատեքստում ուշադրության է արժանի Լավրովի բանակցությունը, այն գնահատականն է, որ նա տվել է Բրյուսելի հանդիպմանը: Լավրովն այդ հանդիպման մասին խոսել է մեղմ ասած կասկածանքով, նույնիսկ որոշակիորեն չթաքնվելով դիվանագիտական ձևակերպումների հետևում:
Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Ռուսաստանը եռակողմ ձևաչափում ստեղծել է պայմանավորվածությունների հուն, այդ թվում Բրյուսելում քննարկված հարցերի վերաբերյալ, և նաև փորձել է պարզել Արարատ Միրզոյանից, թե արդյո՞ք բրյուսելյան համաձայնությունները եղել են եռակողմ ձևաչափով գծված «հունի շրջանակում»: Ըստ Լավրովի, ինքը Հայաստանի արտգործնախարարից լսել է հավաստիացում, որ հենց այդ հունի շրջանակում է: Ի դեպ, Լավրովը թերևս կարող էր նաև հենց հանդիպումից հետո Միշելի հայտարարություններում նկատել, որ մասնավորապես սահմանազատման և սահմանագծման հարցում արվում է հղում նոյեմբերի 26-ին Սոչիի եռակողմ հանդիպմանը:

Եվ, դարձյալ ի դեպ՝ ՌԴ արտգործնախարարը կարո՞ղ է ասել, թե ինչու՞ տեղի չունեցավ սոչիում բարձրաձայնվածը, այն էլ ՌԴ նախագահի մակարդակով: Խոսքն այն մասին է, որ Պուտինը նոյեմբերի 26-ի հանդիպումից հետո հայտարարեց «մինչև տարեվերջ» սահմանագծման և սահմանազատման հարցերի հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածության մասին, սակայն այսօր արդեն նոր տարվա չորորդ ամիսն է, իսկ այդ հանձնաժողովը չկա և Բրյուսելում է ձեռք բերվում մինչև ապրիլի վերջ ստեղծելու պայմանավորվածության մասին: Ինչու՞ չստացվեց ՌԴ մոտ, և ստացվելու՞ է արդյոք Բրյուսելի ջանքը, ընդ որում ոչ միայն այդ, այլ նաև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություն նախապատրաստելու կողմերի համաձայնության առումով: Արարատ Միրզոյանի, ինչպես նաև Ջեյհուն Բայրամովի հետ Լավրովի բանակցությունը նպաստելու՞, թե՞ խանգարելու է Բրյուսելի համաձայնություններին: Լավրովը ինքը հայտարարել է, թե հուսով է, որ Բրյուսելի գործընկերները չեն փորձի իրենց նախաձեռնությունը իրականացնել ընդդեմ այն «հունի», որ եռակողմ ձևաչափով ձևավորել է Ռուսաստանը: Նա միաժամանակ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Բրյուսելի հանդիպմանը հաջորդած կամյունիկեում, որ հրապարակել է ԵԽ նախագահը, չկա Ռուսաստանի հիշատակում:

Լավրովն այդ իմաստով հիշեցնում է Բրյուսելին Ռուսաստանի մասին, թերևս ակնարկելով այն, որ Ռուսաստանը թույլ չի տա շրջանցել իրեն:

Բայց, արդյո՞ք ԵԽ տեսնում է այդպիսի գործնական հնարավորություն, թե՞ հայտարարությունների տողատակում կարող է լինել բոլորովին հակառակ պատկեր: Իհարկե ամենևին հակված չլինելով որևէ կոնսպիրոլոգիական դիտարկման, այդուհանդերձ հարկ է թերևս զուտ ռացիոնալության տրամաբանությունից ելնելով իրավիճակը չափել տարբեր կողմերից, ըստ այդմ նվազագույնը հարց դիտարկելով՝ արդյո՞ք Բրյուսելը իրատեսական է համարում Ռուսաստանին դուրս թողնելը, թե՞ այդուհանդերձ Մոսկվան ու Եվրամիությունը դիտարկում են առերևույթ հակադրության պատկերի ներքո որոշակի ընդհանուր գործի հնարավորությունը, առաջնորդվելով ոչ այնքան միմյանց խանգարելու տրամադրվածությամբ, որքան որևէ այլ խանգարողից առավելագույնս ապահովագրվելու մղումով: Ի վերջո, պատկերը ամենևին միատարր չէ, ինչպես Կովկասում, այնպես էլ «էպիկենտրոն» Ուկրաինայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում