«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ արդեն մոտ մեկ ամիս է, ինչ ոստիկանության 6-րդ վարչությունը ստուգումներ է իրականացնում ՃՈ համակարգում.
«Այս ընթացքում մի շարք խախտումներ են հայտնաբերվել, որոնց թվում ամենաաղմկոտը ՃՈ 2-րդ գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի թերացումներն են»,- գրում է թերթը և հավելում.
«Մեր աղբյուրը նշում է, որ նրան կասկածում են 40 տոննա բենզինի յուրացման մեջ։ Ստուգումները շարունակվում են, և դրանք ուղղված են Մարգար Օհանյանի պաշտոնանկության համար հող նախապատրաստելուն։ Ընդ որում, սրա հետևում կանգնած է ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որը մտադիր է ամեն գնով հասնել իր ենթակայի պաշտոնաթողությանը»։











































