Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, քննարկել ռազմաքաղաքական հարաբերությունների խորացումը: Այդ մասին հայտնել են Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից։
Նշվում է, որ Ջոնսոնը Ուկրաինային 130 մլն դոլարի ֆինանսական և ռազմական աջակցության նոր փաթեթ կներկայացնի։
«Ակնկալում ենք, որ Լոնդոնը առանցքային դեր կխաղա Ուկրաինայի անվտանգության ապահովման գործում»,- իր հերթին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին: