Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ռուսական «Սմուտան», Բրյուսելի հայկական արձագանքներն ու ադրբեջանական պրոպագանդան

Բրյուսելում ԵԽ նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ ապրիլի 6-ին տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը Հայաստանի հասարակական, քաղաքական տարբեր շերտերում և բևեռներում արժանացել է բազմաբնույթ արձագանքի: Այդ շարքում ուշադրության արժանի դրսևորումներից մեկը թերևս այն «ներդաշնակությունն» է, որ նշմարվում է Հայաստանի՝ արմատական ընդդիմադիր տրամադրվածությամբ շերտերի և ադրբեջանական պրոպագանդայի որոշակի նշանային սեգմենտների «գնահատականներում» կամ եզրահանգումներում: Խոսքն այն մասին է, որ երկուստեք արձանագրվում է, թե Բրյուսելի հանդիպումն այսպես ասած «հակառուսական» շարժ էր, Ռուսաստանի թիկունքին արված գործողություն, կամ Ռուսաստանի ազդեցությունից դուրս գալու «ճեղքում»: Ահա, հայաստանյան որոշակի շրջանակներում և ադրբեջանական պրոպագանդայում եղած «նարատիվների» հերթական զուգակցումն է, որ գրավում է ուշադրություն: Սա իհարկե ոչ այնքան հիմք է տալիս խոսելու ինչ որ «դավադիր համաձայնության» մասին, քավ լիցի՝ չկա այդ մասին դատելու որևէ փաստ, որքան տալիս է մտորելու հիմք, որ այդուհանդերձ կա երկու ճյուղավորումով գնացող՝ մեկ կենտրոնից եկող «նարատիվ»: Իսկ այդ կենտրոնը կարող է լինել հենց Ռուսաստանում, որտեղ ներկայումս էլիտաների չափազանց սուր պայքար է հատկապես ուկրաինական ռազմարշավի ֆոնին, ինչը բավականին ցցուն արտահայտումներ է ունենում անգամ ռուսական դաշնային քարոզչամիջոցների եթերում կազմակերպվող քննարկումներում:

Ռուսաստանի էլիտաների, տնտեսա-քաղաքական խմբերի մի զգալի մաս գործնականում կտրված է Կրեմլից և այնտեղ տիրող տրամադրվածություններից, գտնվելով անհասկանալի վիճակում: Միաժամանակ, բոլորն են պատկերացնում, որ Արևմուտքի ահռելի ծավալի պատժամիջոցների, փաստացի արևմտյան աշխարհից կտրվելու հետևանքով Ռուսաստանի ներքին կյանքում լինելու են հիմնարար վերադասավորումներ, ինչը նշանակում է, որ «պլանի տակ» կարող է հայտնվել վերնախավային ցանկացած խումբ: Մյուս կողմից իհարկե, այդ պարագայում առաջանում է մեկի հաշվին մյուսի հնարավոր «վերելքի» տարբերակ: Այլ կերպ ասած, Ռուսաստանում կա նոր ժամանակի յուրօրինակ «Սմուտայի» ժամանակահատվածի մեծ հավանականություն, որի մոտիվներն ու պատճառներն իհարկե զգալիորեն նման, միաժամանակ զգալիորեն տարբեր են նախորդի՝ պատմական «Սմուտայի» փուլից, որ ռուսական պատմության էջերում տեղ գտավ 1598-1613 թվականներին, ինչը սակայն գործնականում չի փոխում դրա թե տնտեսական ու քաղաքական, թե հոգեբանական ազդեցության մարտահրավերները, ռիսկերը, իսկ որոշների համար էլ անկասկած հնարավորությունները: Սրվող այդ ներքին զգացումներն ու վերնախավային պայքարը անխուսափելիորեն տարածվելու են նաև ՌԴ սահմաններից դուրս, Ռուսաստանի համար կենսական նշանակության գոտիներում, որոնց շարքում է Կովկասը Հայաստանով, որոշակիորեն տարբեր, սակայն կարևոր՝ Ադրբեջանով, և իհարկե հայ-ադրբեջանական խնդրով: Ահա այստեղ է, որ «նոր ռուսական Սմուտայի» սպասումը իր ազդեցությունը կթողնի նաև այն քարոզչական «նարատիվների» տեսքով, որ առկա են թե Հայաստանում, թե Ադրբեջանում:

Դրանց հիմքում խոշոր հաշվով հետևյալ միտքն է, որ Հայաստանը «փախչում» է Ռուսաստանից և պետք է անել առավելագույնը՝ դա թույլ չտալու համար: Իսկ այդտեղ առաջ է գալիս այն վերնախավային ուժերի պահանջարկը, որոնք «կապահովեն» թույլ չտալը, այդ թվում նաև Ադրբեջանի միջոցով: Աշխարհը փոխվում է, և այդ փոփոխությունը կարող է հիմնավորապես փոխել իրավիճակը ընդհուպ այն «եվրասիականության» շրջանագծով, որ վերջին տասնամյակում փորձում էին առաջ մղել և ՌԴ քաղաքականության առանցք էին դարձրել ռուսական տնտեսա-քաղաքական, փորձագիտական վերնախավի զգալի շերտեր, այդ ամենի դիմաց առատորեն վարձատրվելով նաև Ադրբեջանում: Աշխարհի մեծ վերափոխումներն ու ռուսական «նոր սմուտայի» հեռանկարը սպառնալիք է այդ «գաղափարախոսությանն» ու դրա վրա «մակաբուծողներին», որ իրավիճակը կարող է բերել Կրեմլում քաղաքական մոտեցումների վերանայման, այդ թվում նաև կովկասյան ուղղությամբ ՌԴ քաղաքական մարտավարության «ռեվիզիայի» վտանգի: Այդ ուժերի համար վտանգը չեզոքացնելու առանցքային գործոն է Հայաստանի ամեն մի քայլը «Ռուսաստանի դեմ» ներկայացնելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում