Saturday, 20 04 2024
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի

Հայաստանը չպետք է կրկնօրինակի Ռուսաստանի վատ փորձը․ այնտեղ կիրառվող սահմանափակումները չպետք է տեղափոխվեն մեզ մոտ

Կառավարության ապրիլի 7-ի նիստում  ընդգրկվել էր  «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկության նախագիծը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայնագրի կիրարկմամբ նախատեսվում է նպաստել տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում ՀՀ և ՌԴ միջև փոխգործակցության ընդլայնմանը, ներառյալ՝ սպառնալիքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և դրանց համատեղ դիմակայման, տեղեկատվական անվտանգության ապահովման նպատակով վստահության ամրապնդման միջոցառումների համաձայնեցման ու իրականացման, օրենսդրական դաշտի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, ոլորտը կարգավորող իրավական դաշտի զարգացման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործունեության համակարգման, ինչպես նաև կարողությունների զարգացման ուղղություններով:

Համաձայնագրի շրջանակներում ՀՀ և ՌԴ իրավասու մարմինները տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցություն են իրականացնում  մի քանի հիմնական ուղղություններով՝ այդ թվում  տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառի սպառնալիքներին հակազդման համակարգում,իրավապահ ոլորտում տեղեկատվության փոխանակում՝ ահաբեկչական և այլ հանցավոր նպատակներով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման հետ կապված հանցագործությունները բացահայտելու, կանխարգելելու, կանխելու և հետաքննելու նպատակով,տեղեկատվական անվտանգության ապահովմանը նպաստող վստահության անհրաժեշտ միջոցառումների համաձայնեցում և իրականացում, ՀՀ և ՌԴ իրավասու մարմինների միջև տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերով տեղեկատվության փոխանակում՝ ներառյալ համագործակցությունը համակարգչային միջադեպերի արձագանքման բնագավառում և այլն։

Երևանի մամուլի ակումբի նախագահ, քաղաքական մեկնաբան Բորիս Նավասարդյանի կարծիքով՝  այս համաձայնագրի հետևում կարելի է տեսել որոշակի սպառնալիքներ․ «Մենք տեսնում ենք, թե ինչպիսի վերահսկողություն է սահմանված հենց անվտանգության պատրվակով Ռուսաստանի լրատվամիջոցների, ընդհանրապես լրատվական հոսքերի նկատմամբ։ Քանի որ նախատեսված է  նաև խորհրդատվական գործընթաց՝ կապված այս ոլորտում քաղաքականության, օրենսդրության ընդունման հետ, կարելի է մտածել, որ նույն միջոցները կարող են փորձ անել նաև կիրառել Հայաստանում,-  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց, որ շատ հարցերում նախորդ տարիներին մենք տեսել ենք, որ այդ կարգի համաձայնությունները ձևական բնույթ են կրում․«Եվ ընդամենը առաջարկում են երկրների միջև համագործակցություն, բայց  պրակտիկ առումով որևէ բան չի փոխվում և Հայաստանը շարունակում է իրականացնել իր քաղաքականությունը, որը չի կրկնում այն սահմանափակող նախադեպերը, որը մենք տեսնում ենք Ռուսաստանում։ Հույս ունեմ, որ տվյալ դեպքում էլ այդպես կլինի։ Բայց ամեն դեպքում՝ դա պետք է դիտարկել որոշակի սպառնալիք և ուշադիր հետևել, թե ինչպիսի նախադեպեր կարող են հայտնվել խորհրդարանում՝ տարբեր պետական ատյանների նախաձեռնությամբ։ Օրինակ՝ դատախազության հետ կապված նախադեպ մենք ունեցել ենք, երբ այդ գերատեսչությունը փորձում էր առաջ ընկնել տեղեկատվական անվտանգության ապահովման առումով։ Մի  խոսքով՝ Հայաստանի հանրությունը, փորձագիտական հանրությունը պետք է ուշադիր լինեն և թույլ չտան, որ այն սահմանափակումները, որոնք կիրառվում են Ռուսաստանում՝ տեղափոխվեն նաև մեզ մոտ»։

Միևնույն ժամանակ Նավասարդյանը նշում է՝ օբյեկտիվորեն  բոլոր երկրներն այսօր առնչվում են տեղեկատվական անվտանգության հարցերի հետ, սակայն թե ինչ միջոցներով պետք է  պայքարել տեղեկատվական սպառնալիքների հետ, այլ հարց է․ «Եվ ես կարծում եմ՝ մենք չպետք է կրկնենք Ռուսաստանի փորձը, պետք է լավ ուսումնասիրենք  ընդհանրապես գոյություն ունեցող միջազգային նախաձեռնությունները և դրանց հիման վրա մշակենք այն լավագույն պաշտպանող մեխանիզմները, որոնք կարող են գործել Հայաստանի պարագայում։ Բայց նորից եմ կրկնում՝ դա որևէ դեպքում չպետք է լինի վատ փորձի կրկնօրինակում»։

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ ծանոթ  չէ որևէ փորձի, որն իր արդյունքը բավարար չափով տվել է՝ լինի դա արևմուտքում թե արևելքում․ «Բայց որ այդ  ուղղությամբ պրոֆեսիոնալ մարդիկ աշխատում են՝ ակնհայտ է։Պետք է այդ աշխատանքին հետևել ու տեսնել, թե որ նախաձեռնությունն ինչ արդյունք է  տալիս ու ըստ դրա մշակել նաև ազգային քաղաքականություն՝ տեղեկատվական անվտանգության ոլորտում։ Կարծում եմ՝ Հայաստանում կան բավարար փորձագիտական ռեսուրսներ, որպեսզի և՛  այդ լավագույն փորձն ու նախադեպերը ուսումնասիրվեն ու դրանք տեղայնացվեն կոնկրետ մեր իրավիճակից ելնելով»,-եզրափակեց Բ․ Նավասարդյանը։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում