Ապրիլի 8-ին Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը, Աշխարհի 2024 թ. առաջնության որակավորման փուլի C խմբի մրցաշարի շրջանակում, Բուլղարիայի Վառնա քաղաքում, հանդիպեց Շոտլանդիայի ընտրանու հետ։ Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ 11:0 հաշվով։