ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է,որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները, այսպես կոչված գործընկերները, «ռուսաֆոբ կատաղության» մեջ լինելով, ձգտելով չեղարկել ամեն ինչ, ինչը կապված է Ռուսաստանի Դաշնության հետ, չեղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ հայտարարելով, որ նրանք այս ֆորմատով չեն շփվելու մեզ հետ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանի հետ:
Բենիամին Պողոսյանի դիտարկմամբ՝ այսօր պաշտոնապես հայտարարվեց Մինսկի խմբի մահվան մասին․ «Մինսկի խումբը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվում է դիահերձարան: Երևանի համար բարդ իրավիճակ է, պետք է փորձել աշխատել նաև Արևմուտքի հետ»: