Thursday, 25 04 2024
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին

Քննարկվել են ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի միջև համագործակցության հարցերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ապրիլի 8-ին ընդունել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների միջև համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հարցեր:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Արա Խզմալյանը կարևորել է ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի միջև արդյունավետ համագործակցությունը քաղաքականության համատեղման տեսանկյունից.

«Վստահ եմ՝ եթե մեր մասնագիտական և ֆինանսական ռեսուրսները կենտրոնացնենք և ուղղենք ավելի միասնական նպատակների, ապա արդյունքներն ավելի ակնհայտ կլինեն: Մշակույթի ոլորտում երկու կառույցների միջև համագործակցության խորացումը և փոխհամաձայնեցված քաղաքականություն վարելը բոլորիս շահերից է բխում»:

Փոխնախարարն անդրադարձել է մի շարք խնդիրների, որոնք պահանջում են երկու կողմերի փոխհամագործակցությունը: Մասնավորապես, նա անդրադարձել է արվեստի դպրոցներին տրամադրվող պետպատվերի խնդրին՝ ընդգծելով, որ գործընթացն իրականացվում է որոշակի իներցիոն սկզբունքով, և այդ հարցում չկան խորքային վերլուծություն, վիճակագրություն և իրական կարիքների գնահատում:

«Մենք չունենք վերլուծություն, թե արվեստի յուրաքանչյուր դպրոցում և, առհասարակ, այդ բնագավառում ինչ մասնագիտությունների կարիք կա, որպեսզի պետական ռեսուրսների օգտագործումը լինի նպատակային: Հետևաբար, առաջարկում եմ հանդիպում կազմակերպել մեր հայտնի նվագախմբերի ղեկավարների հետ, որոնք կներկայացնեն, թե պրոֆեսիոնալ դաշտում ինչ մասնագետների և գործիքների կարիք կա: Այսպիսով՝ մասնագիտական կրթությունը կսկսենք արվեստի դպրոցից»,- փաստել է Արա Խզմալյանը՝ քաղաքապետարանի ներկայացուցիչներին առաջարկելով ձևավորել համապատասխան հանձնաժողով՝ կարիքների գնահատում իրականացնելու և հաջորդ տարվա պետպատվերի բաշխումը դրա հիման վրա մշակելու նպատակով:

Նա վստահեցրել է, որ նախարարությունն այդ հարցում կներկայացնի համապատասխան մեթոդական առաջարկություններ:

Արա Խզմալյանն անդրադարձել է նաև Երևան քաղաքի երաժշտական բովանդակության խնդրին՝ գոհունակություն հայտնելով, որ այդ հարցով արդեն սկսվել են առողջ քննարկումներ, մշակվում են որոշակի կանոնակարգեր և ընթացակարգեր:

Փոխնախարարը բարձրաձայնել է նաև քաղաքի մշակութային հաստատությունների և հանրապետական նշանակության հուշարձանների հարակից տարածքների լուսավորության ապահովման խնդիրը:

Արա Խզմալյանը ներկայացրել է ՀՈԱԿ-ներին աջակցության ծրագրերը, մասնավորապես՝ «Քույր դպրոցներ» ծրագիրը, որը, ըստ փոխնախարարի, երաժշտական դպրոցների միջև մասնագիտական բարեկամության մի յուրօրինակ ձևաչափ է: Նա վստահեցրել է, որ ծրագիրն ապահովում է լավ արդյունքներ՝ մայրաքաղաքի և մարզի դպրոցների միջև մասնագիտական փոխանակման և մեթոդական աջակցության տեսանկյունից:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, կարևորել է երկու կառույցների միջև համագործակցությունը՝ միմյանց ծրագրերին և ոլորտային բարեփոխումներին տեղեկանալու առումով:

«Մեր ցանկությունը նույնն է՝ հանրապետությունում և Երևան քաղաքում ունենալ բարեփոխված և ժամանակակից մշակութային ոլորտ: Վստահ եմ, որ արդյունավետ կհամագործակցենք միջոցառումների կազմակերպման մասով, կքննարկենք թատերարվեստի ընդհանուր վիճակը և խնդիրները՝ սկսած ֆինանսավորումից մինչև բովանդակություն»,- նշել է Լևոն Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ ներկայում իրականացվում են լայնածավալ աշխատանքներ՝ քաղաքում գովազդային և տեղեկատվական ցուցանակների գույքագրման մասով, որպեսզի այդ հարցում լինի միասնական մոտեցում: Նա շեշտել է, որ այդ համատեքստում քաղաքի արտաքին գովազդի մեջ կդիտարկվի նաև մշակութային բաղադրիչի ներառման հարցը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև սոցիալական գովազդի և մշակութային տեղեկատվության հարցերին՝ դրանք ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու առումով, ինչպես նաև մշակույթի ոլորտում արդյունավետության բարձրացման նպատակով ծրագրերի համատեղման հնարավորությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում