Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Իրանի ու Ադրբեջանի միջև մեղրամսի շրջան է, բայց այդ ծրագրերի իրականացման հավանականությունը առաջիկա 5-6 տարում չի նշմարվում

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը:

-Տիկին Բեգիջանյան, Ադրբեջանն ու Իրանն էներգետիկ հարցերով աշխատանքային խումբ են ստեղծում։ Նշվում է, որ այդ հարցը քննարկվել է ադրբեջանա-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում: Պարզվում է, որ այդ խումբն ուսումնասիրելու է Արցախի գրավյալ տարածքներում իրանական ընկերությունների կողմից էլեկտրակայանի կառուցումն ու էներգիայի փոխադրումը էներգետիկ միջանցքով Իրանից Նախիջևան։ Պայմանավորվել են անցկացնել տեխնիկական ու կոմերցիոն գնահատում՝ Ադրբեջանի տարածքով Թուրքիա իրանական էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված գործնական աշխատանքներ պատրաստելու նպատակով: Ինչպե՞ս եք գնահատում այս պայմանավորվածությունը, այստեղ վտանգներ կան, թե ոչ:

-Սա Ալիևի կարգադրությունն է, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» նաև էներգետիկ միջանցք է լինելու։ Թե որքանով սա կյանքի կկոչվի, պարզ չէ, քանի որ կոնկրետ պայմանավորվածություն չկա։ Իրանցիներն ուզում են այդտեղ ջերմաէլեկտրակայան կառուցել: Այս ամենը հնարավոր է՝ խոսքից այն կողմ չանցնի, որովհետև նախկինում էլ հազարավոր նմանատիպ ծրագրեր են ստորագրվել ու մնացել թղթի վրա: Իրանը էլեկտրականության ոլորտում բավականին ծանր իրավիճակում է, եթե ինչ-որ քայլ անեն, առաջին հերթին իրենց համար կանեն: Անցած տարի ամռանը այնտեղ նույնիսկ հովհարային անջատումներ եղան: Ճիշտ է, Իրանը բնական ռեսուրսներով հարուստ երկիր է, աշխարհում երկրորդ տեղում է, բայց քանի որ պատժամիջոցների պատճառով չեն կարողանում տեխնոլոգիաներ բերել այդ ռեսուրսների արդյունահանման, ինչպես նաև չեն կարողանում շատ արտահանել, իրենք բավականին ծանր պայմաններում են: Մենք ենք Իրանին գազի դիմաց էլեկտրաէներգիա տալիս: Հիմա ի՞նչ է փոխվել, որ նման աշխատանքային խումբ են ստեղծում:

-Ընդհանուր առմամբ ի՞նչ կարող է լինել Իրանի և Ադրբեջանի կառավարությունների միջև այս համագործակցության արդյունքում:

-Իրանի և Ադրբեջանի միջև համագործակցության 90 տոկոսը հենց կառավարության մակարդակով է: Հիմա իրենք իրենց համագործակցությունը զարգացնում են, հիմա իրենց մոտ մեղրամիսի շրջանն է, բայց այդ ծրագրերի իրականացման հավանականությունը ես առաջիկա 5-6 տարում չեմ տեսնում: Իրանն ինքը էլեկտրաէներգիայի կարիք ունի, ինչո՞ւ պետք է արտահանի: Գուցե նման համաձայնություններով իրենք ուզում են ընդլայնել իրենց փոխհարաբերությունները բոլոր ոլորտներում: Գուցե այդ համաձայնությունն այնպիսին է, որ այդտեղ ուրիշը չի կարող գործունեություն ծավալել: Պատկերացրեք, թե քանի տարի է, որ պետք է Ռաշտ-Աստարա երկաթուղին կառուցեն ու չեն կառուցում, այդպես էլ մնացել է: Գուցե ադրբեջանցիները սրանով ուզում են ցույց տալ, որ Իրանն իրենց բարեկամն է, հույս չդնենք Իրանի վրա:

-Շատերը նշում են, որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր էներգետիկ ոլորտը: Հայաստանը կարողանո՞ւմ է Իրանի հետ այս համատեքստում աշխատել, իրանական գազի ավելի մեծ ծավալներով ներկրում ապահովել, թե՞ չի կարողանում օգտվել այս իրավիճակից:

-Ես չեմ տեսել, որ օգտվել է: Այս փուլում Իրանի և Ռուսաստանի փոխհարաբերությունները լավացել են, ռուսները հայտարարում են, թե Իրանի հետ իրենց հարաբերությունները ռազմավարական են: Թե որքանով են ռազմավարական կամ ոչ ռազմավարական, բայց ռուսներն ավելի մեղմ կվերաբերվեն, եթե մենք Իրանի հետ սերտացնենք էներգետիկ համագործակցությունը: Ի վերջո, մեր իրավունքն է ապահովել Հայաստանը վառելիքով տաևրբեր աղբյուրներից: Բայց ես այդ ուղղությամբ որևէ քայլ չեմ տեսել ու չեմ լսել: Բայց այս իրավիճակում դա անհրաժեշտություն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում