Արցախի «Ազատ Հայրենիք» ՔՄԴ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը Բրյուսելյան հանդիպումից ակնկալիքներ չի ունեցել: Պատգամավորը անդրադառնալով խաղաղության օրակարգին նկատեց․ «Չկա մի հայ, որ խաղաղությանը դեմ է:Մի խումբ կա, որ պատկերացնում է խաղաղության գինը լինելու է Արցախը, մի խումբն էլ կարծում է դա լինելու է Արցախի խաղաղ ապագան»:
Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է տարբեր սադրանքներով վարկաբեկել խաղաղապահ առաքելությանը․ «Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով միանշանակ պատկերացնում ենք առանց Արցախի»: