Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Շվեյցարիան կարող է օգտակար լինել, բայց  Հայաստանն ինքը պետք է կարողանա ձևակերպել՝ ի՞նչ է  ուզում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը։

 -Պարոն Շահինյան, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ՀՀում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Շտեֆան Կլոյցլիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը հետաքրքրված է Շվեյցարիայի հետ բոլոր բնագավառներում հարաբերությունների հետագա զարգացմամբ և համագործակցությամբ:  Կլոյցլին իր հերթին նշել է, որ Շվեյցարիան պատրաստ է աջակցել Հայաստանին բարեփոխումների գործընթացում: Ձեր կարծիքով ո՞ր ուղղություններով կարող է խորանալ երկկողմ համագործակցությունը և ինչո՞վ է Հայաստանը Շվեյցարիայի համար հետաքրքիր։

Նախևառաջ՝ անձերի հետ կապված խնդիր կա, ինչպես նաև ասպարեզների ներկայացման։ Այսինքն՝ դուք կարող եք շատ երկար խոսել, Հայաստանի կարիքները շատ են, բայց պետք է կարողանալ կենտրոնանալ այն խնդիրների վրա, որոնց լուծման շուրջ Շվեյցարիան կարող է իրապես աջակցել։

Մինչ այսօր Շվեյցարական օժանդակության և զարգացման գործակալությունն օգնել է Հայաստանին՝ առաջին հերթին իր հնարավորությունները երկրագործության հետ կապված ասպարեզում իրացնելու հարցում։ Անցյալ տարի եղավ նորություն, իրենք որոշեցին ճկուն զարգացման խնդիրների շուրջ  աջակցություն ցույց տալ, դարձյալ սա վերաբերում էր երկրագործությանը, սակայն ավելի շատ կենտրոնացած էր քաղաքային կենտրոններից  դուրս եկող իրականության վրա։ Այսինքն՝ քաղաքական իմաստն այն է, որ այնպես արվի, որ գյուղերում մարդիկ հետաքրքրված լինեն ոչ միայն մնալ ու ապրել, այլ լավ ապրել, այսինքն՝ կարողանալ իրենց վաստակածով լավ ապրել։ Սա իհարկե կենտրոնական խնդիր է, որը Հայաստանը զարգացնելու կարիք  ունի։ Սակայն մենք բոլորովին տարբեր ասպարեզներ զարգացնելու կարիք ունենք։

Կարևոր է այս փուլում ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի սպասվող այցը  Բեռն առաջիկա օրերին։ Մենք նախատեսում ենք մեծ միջոցառում ՝թե՛  հարաբերությունների 30 ամյակը տոնելու համար, բայց նաև երկու երկրների կարևորագույն հանձնաժողովների  հանդիպումներին աջակցելն ու իրականացնելը։ Դա առաջին հերթին կնպաստի արտաքին գործերի, ազգային անվտանգության ու պաշտպանության  և իրավական հարցերի հանձնաժողովի աշխատանքներին։ Ողջունելի է, որ կա հետաքրքրություն շվեյցարական քաղաքական սիստեմի  վերաբերյալ, այսինքն՝ հետաքրքրություն՝ հասկանալու թե  ինչպես  է աշխատում օրենսդիրը գործադիրի հետ, ոնց է վերահսկում օրենսդիրը գործադիրին ու ինչ տեսակ մեխանիզմներ կան սահմանադրության մեջ, որոնք այդ հնարավորությունները տալիս են։ Սա իհարկե փիլիսոփայական խնդիր է։

Իհարկե շվեյցարական մոդելը ամբողջությամբ տարբերվում է հայկականից։ Թեպետ Հայաստանում  կա  խորհրդարանական համակարգ, բայց իրականության մեջ ամեն ինչ այսօր կախված է մի կուսակցությունից և մեկ անձից։ Ինչպե՞ս կարելի է այդ խնդիրը փոխել, այսինքն անել այնպես, որ ամեն ինչ մեկ հոգու որոշումից կախված չլինի։ Խոսքը մտածելակերպի  փոփոխության մասին է, որը մեկ օրում չի կարող լինել։ Այս հարցում Շվեյցարիան  կարող է շատ  օգնել և կարևոր է, որ հարց տվող կողմը իրապես պատրաստ լինի տված հարցումների պատասխանները լիովին հասկանալ, յուրացնել իր ինտելեկտի ու կարողություններին համապատասխան։ Այսինքն՝ անել այնպես , որ այս և մյուս այցերը չլինեն տուրիստական, այլ  գործնական։ Այցից հետո պետք է լինի զեկույց և առաջին հերթին խորհրդարանում, հետագայում նաև կառավարության մեջ այդ մասին պետք է խոսվի։

Շատ կարևոր  եմ համարում նաև բանակի վերափոխման խնդիրը և այստեղ կան կազմակերպչական շատ կարևոր խնդիրներ։ Համարձակությունը, քաջությունը, քաղաքական ինտելեկտուալությունը չունեցանք հասկանալու, թե մեր խնդիրները որոնք են։ Բայց տեսնելով ու հաշվի առնելով, թե ինչ տեղի ունեցավ 44 օրվա ընթացքում, շատ կարևոր է, որ կային հրամայական խնդիրներ, որոնք կապված էին պատրաստության, ռազմական դաստիարակության ու ի վերջո հրամայական շղթայի որակի հետ։ Այսինքն՝ զինվորը պետք է իր սպայի մեջ տեսնի իսկական ղեկավար, որի հետևից կարելի է գնալ և ոչ թե առջևից վազել։ Դա շատ կարևոր մի վերաբերմունք,  նույնիսկ փիլիսոփայություն է, որը մենք չտեսանք։ Արդեն հուլիսից որոշ նշաններ տրվել էին, բայց դրանցից դասեր չքաղվեցին, մենք բոբիկ մնացինք բոլոր իմաստներով։ Շվեյցարիան այս հարցերի հետ կապված շատ օգտակար կարող է լինել և այստեղ կարևոր է, որ հարց տվողն այն համեստություն ու  ինտելեկտի սրություն ունենա՝ ճիշտ հարցումներ տալու ու պատասխանները ճիշտ ձևով ընկալելու համար։

-Վերը նշված հանդիպմանը անդրադարձ է եղել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Շվեյցարիան այս հարցի շուրջ  ինչո՞վ կարող է օգտակար լինել Հայաստանին,։

Վերջին 3-4 շաբաթների ընթացքում որոշ արձագանքեր են դուրս գալիս, ձեր նշած հանդիպման ժամանակ ևս այդ մասին խոսվել է։ Նաև Շվեյցարիայի նախկին նախագահի ասածները, որը արտաքին գործերի նախարարն էր 2009 թվականի Ցյուրիխյան արձանագրությունների ժամանակ։ Նշվել է, որ այդ պատրաստակամությունը կա։ Իհարկե Շվեյցարիան միշտ եղել է շատ կարևոր մի կենտրոն հակամարտությունների լուծման ասպարեզում։

Անկեղծ ասած՝ չեմ կարող ասել այս պահին հնարավոր է իրական մի քայլ արվի Շվեյցարիայի կողմից։ Իհարկե փորձեր հնարավոր են, բայց վստահ չեմ, որ արդյունավետ քայլեր հնարավոր են՝ մանավանդ իր այսօր ունեցած դիվանագիտական կազմի ու պատրաստակամության պայմաններում։ Ինչու՞ եմ այսպես ասում։ Ռուս-ուկրաինական հակամարտության կոնտեքստում Ռուսաստանի դեմ ընդունվեցին պատժամիջոցներ և դրան հաջորդեցին հետևանքներ։ Եվ ամենակարևոր հետևանքն այն էր, որ ինքը զրկվեց Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև միջնորդ դառնալու հնարավորությունից։ Նույն Թուրքիան առանց ամաչելու ռազմամթերք է տրամադրում Ուկրաինային, բայց միևնույն ժամանակ համագործակցում Ռուսաստանի հետ։

Այժմ մեր ամենամեծ սպառնալիքը գալիս է Ադրբեջանից։ Իհարկե արգելված չէ երկու դաշտերի վրա մեր գործն անել, բայց կարևոր է, որ մեր կողմից պատրաստ ու փորձառու անձնավորություններ կարողանան մասնակցել գործընթացից։  Միջնորդը  կարող է օգտակար լինել, բայց դուք պետք է իմանաք, թե ձեր կարմիր գիծն ուր է, դուք պետք է իմանաք ձեր տալու ստանալու եզրերը։ Մանավանդ ազգային անվտանգության հետ կապված  պատկերացումները պետք է հստակ արտացոլված լինեն։ Եթե պատրաստ չլինենք պետք եղած փորձից օգտվել՝ անիմաստ է։ Պետք է ներգրավվել փորձառու մասնագետների թե՛ ՀՀ սահմանների ներսից, թե դրսից՝ նկատի ունեմ նաև սփյուռքը։ Այժմ չպետք է մտածել՝ քանի որ Շվեյցարիան միջնորդ լինելու պատրաստակամություն է հայտնում, մեր խնդիրները կհեշտանան։ Մեր խնդիրները կհեշտանան, եթե մենք իմանանք՝ ինչ ենք ուզում։ Եթե հիմքը լինի, լավ միջնորդը կկարողանա իր գործն անել։ Բայց եթե մենք չիմանանք, թե ինչն է մեր ուզածը՝ դժվար կլինի։

-Վստահ եմ, հետևում եք Հայաստանի  կողմից իրականացվող քայլերին՝ արտաքին քաղաքականության ոլորտում դիվանագիտական ջանքերին։ Կարծում եք՝ այս կարևոր փուլում Հայաստանը կարողանո՞ւմ է իր շահերն առավելագույնս ճիշտ ներկայացնել։

Թույլ տվեք չարտահայտվեմ այս հարցի շուրջ։ Ըստ իս՝ մենք այլ տնային աշխատանքներ ունենք անելու, որոնք սպառնում են մեր անվտանգությանը։ Եթե մենք այսօր չենք վերացնում սահմանային անվտանգության սպառնալիքները, այլ դիսկուրսների մեջ մտնելը ոչ կարևոր բանի ամսին խոսակցություն կլինի։ այրվող այս ժամանակաշրջանում պետք է փորձենք մարել հրդեհը ամեն ինչ չկորցնելու համար։ Հետո կարող ենք խոսել մնացյալի մասին։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում