Իսրայելցի ուժայինները ոչնչացրել են ահաբեկչին, որը երկու մարդու Էր գնդակահարել Թել Ավիվի կենտրոնում: Այդ մասին, հաղորդել Է Jerusalem Post թերթը՝ վկայակոչելով Իսրայելի անվտանգության ընդհանուր ծառայությունը:
Ահաբեկչական գործողությունը տեղի Էր ունեցել նախորդ օրը երեկոյան Դիզենգոֆ փողոցում, որը հայտնի Է բազմաթիվ ռեստորաններով ու բարերով: Երկու մարդ զոհվել Է, 12-ը՝ վերքեր են ստացել, նրանցից չորսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Այսօր առավոտյան ահաբեկչին հետապնդել են Թել Ավիվի Յաֆֆա արվարձանում, փոխհրաձգության ժամանակ նրան ոչնչացրել են:
Որոնումներին մասնակցել են շուրջ հազար ոստիկաններ, որոնց օգնել են Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները: Անվտանգության ընդհանուր ծառայության տեղեկատվության համաձայն, ահաբեկիչը պաղեստինցի Էր, որն ապրում Էր Հորդանան գետի Արեւմտյան ափին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: