
Այսօր 24 պետություն ՄԱԿ-ում քվեարկել է Ռուսաստաի օգտին, և Հայաստանը դրանց թվում չէր։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը:
«Վերջին 40 օրում սա 3-րդ դեպքն է, որ Հայաստանը ռուսամետ չի քվեարկում միջազգային մարմնում։
Եթե նախկինում Հայաստանը (քվեարկություններով) ամենառուսամետ թոփ-10-ում էր, ապա այսօր կա առնվազն 24 պետություն, որ ավելի ռուսամետ են քվեարկում, քան մենք։
Այսօրվա քվեարկությունը ՌԴ-ին` ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից հեռացնելու (անդամությունը կասեցնելու) մասին էր, և Հայաստանը դրան չմասնակցեց»։