
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին, որը տեղի էր ունեցել Բրյուսելում՝ ապրիլի 6-ին:
Կողմերը գոհունակություն են հայտնել հանդիպման արդյունքներից և նշել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը, տրանսպորտային և կապի գծերի կառուցումը կծառայեն տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։