նակվում են Երևանում, սա մեծ մարտահրավեր է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման մտահոգություն հայտնեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի « Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանի բնորոշմամբ՝ իրավիճակը կրիտիկական է․ բացի Երևանից ու Գեղարքունիքից՝ մյուս մարզերում գրանցվել է դեպոպուլյացիա․ «Հայաստանը ժողովրդագրական անցման այնպիսի փուլում է, երբ ծնելիությունը նվազում է, մահերը՝ աճում»:
Մեր բանախոսի փոխանցմամբ՝ Հայաստանի բնակչությունը վերջին 30 տարում նվազել է կես միլիոնով, դա պայմանավորված է եղել արտագաղթի տեմպերով: