ԵՄ-ն չի մտնում մի դաշտ, որտեղ չի կարողանալու արդյունք գրանցել․ ՌԴ-ի բեռը կիսել ոչ ոք չի ցանկանում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը:
Վերլուծաբանի կարծիքով՝ Միշելի քայլը պահանջված է ԵՄ առաջատար Ֆրանսիայի ու Գերմանիայի համար․ «ԵՄ-ն աշխատում է զգայուն տարածաշրջանում իր դերը բարձրացնել․ այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան տիրույթում: Արցախում կայունության պատասխանատուն ՌԴ-ն է. ոչ ոք չի պատրաստվում այդ «բեռը» կիսել»: